ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍՏՈՒԳԵՆ ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Այսպիսի որոշում է կայացրել ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան (մանրամասներն՝ այստեղ )։
Ստուգումները կսկսեն նախարարի տեղակալներից և նախարարության ստորաբաժանումների ղեկավարներից։
Գրագողության դեմ ստուգման կենթարկվեն ոլորտի բոլոր պաշտոնյաները։ Այն կիրականացնի ՌԴ ԿԳՆ գիտական և գիտակրթական կադրերի որակավորման դեպարտամենտը։
Մինչդեռ Հայաստանում այս հարցը դեռևս ոչ ոքի չի հետաքրքրում։ Մասնաորապես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով դոկտորական ատենախոսությունում տասնյակ արտագրություններ է արել ( այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ), դեռևս շարունակում է անհոգ պաշտոնավարել՝ իրականացնելով նաև ԲՈԿ-ի թիվ 30 մասնագիտական խորհրդի նախագահի լիազորությունները։
Սա առնվազն անարգանք է բարի ավանդույթներ ունեցող բուհի պատմության նկատմամբ։
Գագիկ Ներսիսյան