Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հայցորդ Արինա Ադամյանին Մոսկվայում շնորհվել Առաջին կարգի դիպլոմ ․․․

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հայցորդ ԱՐԻՆԱ ԱԴԱՄՅԱՆԻ ներկայացրած աշխատանքը, Մոսկվայի 5-րդ ակադեմիական երիտասարդական ֆորումում (Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ, 23.06.2023թ․), հեռավար հարթակում ներկայացված զեկուցումների մեջ արժանացել է ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ԴԻՊԼՈՄԻ։ Գիտական ղեկավար՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մարտիրոսյան։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը։ 

Երկրորդ կարգի դիպլոմ շնորհվել է ՌԴ կառավարության Ֆինանսական համալսարանի ներկայացուցիչ Եկատերինա Չեշչեվային և Չինաստանի Շանխայի Ցզյաո Տուն համալսարանի ներկայացուցիչ Նիկիտա Ռոդինին։

Երրորդ կարգի դիպլոմներ են ստացել Եվգենիյա Շեվչենկոն (ՌԴ, Վլադիմիրի պետական համալսարան), Դարյա Տկաչենկոն (ՌԴ կառավարության Ֆինանսական համալսարան) և Քրիստինա Շչերբինան (Բելառուս, Գոմելի Առևտրա-տնտեսագիտական համալսարան)։

Արևշատ Վարդանյան

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվա

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments