ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈԻՄ. ԴՐՎԱԳ 6

Երբ 2 տարի առաջ հրապարակվեցին ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության տասնյակ դրվագներ, նա  սրիկայություն որակեց նման տեղեկատվություն հրապարակելը, ապա հավելեց. «Չեմ ուզում նման բաների մեջ ընկնել, երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ» (մանրամասներն` այստեղ):

Համաձայն պայմանավորվածության ( այստեղ) ուրաքանչյուր օր, rector.am կայքում կտեղադրվեն Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության գրագողության դրվագները (ատենախոսության այն հատվածները, որոնք, առանց հղումի ներմուծվել են ռեկտորի գիտական աշխատանքի մեջ՝ այլազգի հեղինակների աշխատություններից)՝ օրական մեկ դրվագ (հանգստյան օրերը կլինեն շաբաթն ու կիրակին: Հավանաբար մինչև Ամանոր կվերջացնենք):

Եթե սրանից հետո Գագիկ Գալստյանը կշարունակի ասել «երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ», ուրեմն կամ նա չի տիրապետում իրավիճակին կամ էլ` հանրության կարծիքը նրա համար առոչինչ է: 

Երկու դեպքում էլ նա պետք է ինքնակամ հեռանա ճարտարապետաշինարարական ռեկտորի պաշտոնից, քանի որ այն նախատեսված է գիտությունների դոկտորի գիտական աստիճան ու պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձի համար:   

Գերմանիայի կրթության նախկին նախարար Աննետա Շավան

Հիշեցնենք ընթերցողին, որ գրագողության պատճառով, հրաժարական է ներկայացրել նաև Գերմանիայի կրթության  նախարար Անետա Շավանը (մանրամասներն՝ այստեղ):

Գագիկ Գալստյանի պես, Անետտա Շավանը սկզբում չէր ցանկանում հրաժարական ներկայացնել, նույնիսկ դատարանի միջոցով փորձել է հարթել խնդիրը,  սակայն, նրան ոչ ոք “օգնել” չի կարողացել:

Նշենք, որ Անետտա Շավանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մտերիմն է: Ինչպես գրում է lenta.ru կայքը “Министр образования Германии Аннетта Шаван (Annette Schavan), уличенная в плагиате при написании диссертации, ушла в отставку. По словам Меркель, которые приводит Reuters,  она приняла отставку своего ближайшего соратника «с тяжелым сердцем»”. (մանրամասներն՝  այստեղ).

Կամ գուցե Գագիկ Գալստյանն ավելի ազդեցիկ անձնավորություն է քան Գերմանիայի կրթության նախկին նախարար Անետտա Շավանը:

Ժամանակը ցույց կտա: 

Եվ այսպես՝ Գրագողության դրվագ 6

Ատենախոսության 244-245 էջերում, առկա է Գագիկ Գալստյանի հետևյալ շարադրանքը.

«Определенное положительное влияние в этом случае оказывает присутствие большого объема воды, имеющей всегда положительную температуру. В опорожненном резервуаре возникает опасность замораживания перекрытий при низких отрицательных  температурах наружного воздуха, так как бетон сооружения насыщен водой и при замораживании в таком состоянии морозная деструкция бетона усиливается. А в условиях летних температур при постепенном высыхании ускорится карбонизация бетона с потерей его защитного действия по отношению к стальной арматуре. Кроме того, резервуары для воды даже после опорожнения остаются сооружениями с мокрым или влажным режимом эксплуатации. Во влажной среде можно ожидать ускоренное развитие грибной флоры. Присутствие микроскопических грибков, несмотря на то, что не сразу отражается на прочности конструкции, все же резко ухудшая санитарное состояние сооружения, может привести к биокоррозии».

Նույն շարադրանքը առկա է Розенталь Н.К., Булгакова М.Г., Чехний Г.В., Соловьёва Р.Ф. Коррозия и защита железобетонных резервуаров для хранения питьевой воды // сухой закон N2(57)2011, стр. 35, пункты 1-3)      ( այստեղ

«Определенное положительное влияние в этом случае оказывает присутствие большого объема воды, имеющей всегда положителцную температуру. В опорожненном резервуаре возникает опасность замораживания прекрытий при низких отрицательных  температурах наружного воздуха,   … бетон сооружения насыщен водой и при замораживании в таком состоянии морозная деструкция бетона усиливается. (пункт 1) …  при постепенном высыхании ускорится карбонизация бетона с потерей его защитного действия по отношению к стальной арматуре. (пункт 2) …. резервуары для воды даже после опорожнения остаются сооружениями с мокрым или влажным режимом эксплуатации. Во влажной среде можно ожидать ускоренное развитие грибной флоры. Присутствие микроскопических грибков, … резко ухудшая санитарное состояние сооружения (пункт 3)». 

Թեք գրառումը 100 տոկոսով համնկնում է Գագիկ Գալստյանի ատենախոսությունում գրված՝ առանց հղումների տեքստի հետ: 

Աղբյուրը նույնիսկ ներառված չէ ատենախոսության գրականության ցանկում, ինչը ցույց է տալիս, որ գրագողությունը կատարված է կանխամտածված:

Մինչ օրս, ոչ ոք չի փորձում հերքել մեր կողմից ներկայացված նյութերի ճշմարտացի լինելը: Եվ ոչ մի հերքում չի ներկայացնում ինքը՝ Գագիկ Շաղաբեգի Գալստյանը, ինչպես միշտ, կարծելով, որ ժամանակի հետ այս ամենը կմոռացվի: Իսկ հեղինակության կորուստը՝ ոչինչ, սովոր է, կհամակերպվի, հո փողի կորուստ չի, որ մտածի դրա մասին:

Մինչ Վաղը:

Գագիկ Ներսիսյան

P.s. 1 Հիշեցնենք, որ գրագողության պատճառով պաշտոնանկ են արվել եվրոպական պետությունների նախագահներ, վարչապետներ, նախարարներ, ռեկտորներ, այլ ազդեցիկ անձինք: (մանրամասներն՝ այստեղ): Գագիկ Գալստյանը ոչ մի բանով նրանցից լավը չէ: Պարզապես նա ապրում է Հայաստանում: Իսկ այստեղ իրավիճակ է փոխվել:

P.s. 2 Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Պարզ է, որ գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

 

Facebook Comments