ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈԻՄ. ԴՐՎԱԳ 10

Մենք շարունակում ենք ներկայացնել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանի դոկտորական ատենախոսությամ մեջ տեղ գտած արտագրությունների դրվագները։

Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտա

Աշխարը գրագողությունը համարում է անհամատեղելի պետական և հասարակական կարևոր նշանակության պաշտոններ զբաղեցնող անձանց համար։ Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, պլագիատի մեղադրանքով չի հասցրել հրաժարական ներկայացնել միայն այն պատճառով, որ պաշտոնից “հասցրել” է հեռանալ Բուխարեստի ակումբներից մեկում բռնկված հրդեհի պատճառով (սկզբնաղբյուրն` այստեղ): Ի՞նչ ճակատագիր կունենա այս առումով Գագիկ Գալստյանը, ցույց կտա ժամանակը։ Գուցե նա ավելի ազդեցիկ դեմք է, քան Ռումինիայի նախկին վարչապետ Վիկտոր Պոնտան։ Ով գիտի։

Երբ 2 տարի առաջ հրապարակվեցին ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության տասնյակ դրվագներ, նա  սրիկայություն որակեց նման տեղեկատվություն հրապարակելը, ապա հավելեց. «Չեմ ուզում նման բաների մեջ ընկնել, երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ» (մանրամասներն` այստեղ): 

Եթե սրանից հետո Գագիկ Գալստյանը կշարունակի ասել «երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ», ուրեմն կամ նա չի տիրապետում իրավիճակին կամ էլ` հանրության կարծիքը նրա համար առոչինչ է: 

Եվ այսպես՝ Գրագողության դրվագ 10

Իր դոկտորական ատենախոսության մեջ, առանց համապատասխան հղման, Գագիկ Գալստյանը գրում է․

Значительные результаты по комплексному улучшению характеристик бетонов достигнуты на основе использования химических добавок. В настоящее время разработана широкая номенклатура химических добавок разного назначения и механизма действия на процессы гидратации и структурообразования при твердении бетона.

Սակայն այդ խմբագրմամբ շարանդրանքը առկա է այստեղ։

Значительные результаты по комплексному улучшению характе­ристик бетонов достигнуты на основе использования химических доба­вок. В настоящее время разработана широкая номенклатура химических добавок разного назначения и механизма действия на процессы гидрата­ции и структурообразования при твердении бетона.

Թեք գրառումը համնկնում է Գագիկ Գալստյանի ատենախոսությունում գրված՝ առանց հղումների տեքստի հետ: 

Գագիկ Ներսիսյան

P.s. 1 Հիշեցնենք, որ գրագողության պատճառով պաշտոնանկ են արվել եվրոպական պետությունների նախագահներ, վարչապետներ, նախարարներ, ռեկտորներ, այլ ազդեցիկ անձինք: (մանրամասներն՝ այստեղ): Գագիկ Գալստյանը ոչ մի բանով նրանցից լավը չէ: Պարզապես նա ապրում է Հայաստանում: Իսկ այստեղ իրավիճակ է փոխվել:

P.s. 2 Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Պարզ է, որ գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

Facebook Comments