ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ․ ԴՐՎԱԳ 8

Երբ 2 տարի առաջ հրապարակվեցին ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության տասնյակ դրվագներ, նա  սրիկայություն որակեց նման տեղեկատվություն հրապարակելը, ապա հավելեց. «Չեմ ուզում նման բաների մեջ ընկնել, երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ» (մանրամասներն` այստեղ): 

Համաձայն պայմանավորվածության ( այստեղ) ուրաքանչյուր օր, rector.am կայքում կտեղադրվեն Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության գրագողության դրվագները (ատենախոսության այն հատվածները, որոնք, առանց հղումի ներմուծվել են ռեկտորի գիտական աշխատանքի մեջ՝ այլազգի հեղինակների աշխատություններից)՝ օրական մեկ դրվագ (հանգստյան օրերը կլինեն շաբաթն ու կիրակին: Հավանաբար մինչև Ամանոր կվերջացնենք):

Եթե սրանից հետո Գագիկ Գալստյանը կշարունակի ասել «երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ», ուրեմն կամ նա չի տիրապետում իրավիճակին կամ էլ` հանրության կարծիքը նրա համար առոչինչ է: 

Ֆրանսիայի գլխավոր ռավին Ժիլ Բերնխեյմ

Երկու դեպքում էլ նա պետք է ինքնակամ հեռանա ճարտարապետաշինարարական ռեկտորի պաշտոնից, քանի որ այն նախատեսված է գիտությունների դոկտորի գիտական աստիճան ու պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձի համար:   

Հիշեցնենք ընթերցողին, որ գրագողության պատճառով, հրաժարական է ներկայացրել նաև Ֆրանսիայի գլխավոր ռավին Ժիլ Բերնխեյմը  (մանրամասներն՝ այստեղ ): 

Գուցե՞ Գագիկ Գալստյանն ավելի ազդեցիկ անձնավորություն է քան Ժիլ Բերնխեյմը։ 

Ժամանակը ցույց կտա: 

Եվ այսպես՝ Գրագողության դրվագ 8

Ատենախոսության 240 էջում, առկա է Գագիկ Գալստյանի հետևյալ շարադրանքը.

«․․․ представляющих собой смеси подобранного состава, приготовленные на основе специальных цементов нормированного  минерального состава, фракционированного инертного заполнителя, композиционной минерально-химической добавки и полимерного или металлического фибронаполнителя».

Նույն շարադրանքը առկա է МЕТОДИЧЕСКИЕ РЕКОМЕНДАЦИИ ПО РЕМОНТУ ЦЕМЕНТОБЕТОННЫХ ПОКРЫТИЙ АВТОМОБИЛЬНЫХ ДОРОГ МИНИСТЕРСТВО ТРАНСПОРТА РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ ГОСУДАРСТВЕННАЯ СЛУЖБА ДОРОЖНОГО ОЗЯЙСТВА (РОСАВТОДОР) МОСКВА 2003б пункт 4.2.3այստեղ ):

Թեք գրառումը համնկնում է Գագիկ Գալստյանի ատենախոսությունում գրված՝ առանց հղումների տեքստի հետ: 

«представляют собой смеси подобранного состава, приготовленные на основе специальных цементов нормированного минерального состава, фракционированного инертного заполнителя, композиционной минерально-химической добавки и полимерного или металлического фибронаполнителя».

Այս աղբյուրը նույնիսկ ներառված չէ ատենախոսության գրականության ցանկում, ինչը ցույց է տալիս, որ գրագողությունը կատարված է կանխամտածված:

Գագիկ Ներսիսյան

P.s. 1 Հիշեցնենք, որ գրագողության պատճառով պաշտոնանկ են արվել եվրոպական պետությունների նախագահներ, վարչապետներ, նախարարներ, ռեկտորներ, այլ ազդեցիկ անձինք: (մանրամասներն՝ այստեղ): Գագիկ Գալստյանը ոչ մի բանով նրանցից լավը չէ: Պարզապես նա ապրում է Հայաստանում: Իսկ այստեղ իրավիճակ է փոխվել:

P.s. 2 Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Պարզ է, որ գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

Facebook Comments