ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ․ ԴՐՎԱԳ 9

Այսօր երկուշաբթի է, և մենք շարունակում ենք ներկայացնել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանի դոկտորական ատենախոսությամ մեջ տեղ գտած արտագրությունների դրվագները։

Դրվագ Օլգա Սուշկոյի գրագողությունից՝ ընդամենը 3-4 տող ։

Աշխարհը շարունակում է անհանդուրժողական մնալ գրագողության դեպքերի նկատմամբ։ Օրերս, ուկրաինական «Vogue» ամսագրի գլխավոր խմբագիր  Օլգա Սուշկոն գրագողության պատճառով հեռացվել է պաշտոնից ( այստեղ)։  Այսինքն, գրագողության դեմ պայքարն ընթանում է ոչ միայն պետական պաշտոնյաների նկատմամբ, այլ նաև մասնավոր սեկտորում։

Երբ 2 տարի առաջ հրապարակվեցին ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության տասնյակ դրվագներ, նա  սրիկայություն որակեց նման տեղեկատվություն հրապարակելը, ապա հավելեց. «Չեմ ուզում նման բաների մեջ ընկնել, երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ» (մանրամասներն` այստեղ): 

Եթե սրանից հետո Գագիկ Գալստյանը կշարունակի ասել «երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ», ուրեմն կամ նա չի տիրապետում իրավիճակին կամ էլ` հանրության կարծիքը նրա համար առոչինչ է: 

Եվ այսպես՝ Գրագողության դրվագ 9

Ատենախոսության 82 էջում, Գագիկ Գալստյանն, առանց հղման կատարում է հետևյալ եզրակացությունը.

“Индивидуальные модификаторы, наряду с приданием или усилением основного положительного эффекта действия, не изменяют или даже ухудшают некоторые другие важные технологические свойства бетонной смеси или строительно-технические свойства бетона”.

Սակայն դա Գագիկ Գալստյանի եզրակացությունը չէ։ Դեռևս 1999թ․ Գալինա Զիմակովան իր ատենախոսությունում արել է դա  ( այստեղ

Индивидуальные добавки наряду с приданием или усилением основного положительного эффекта не изменяют, а иногда и ухудшают другие важные строительно-технические свойства бетонной смеси и бетона“.

«Разработка и исследование влияния полифункциональной добавки на основе хингидрона на свойства портландцемента и композиций на его основе», Год: 1999․

Автор научной работы:  Зимакова, Галина Александровна, Ученая cтепень: кандидат технических наук, место защиты диссертации: Тюмень․ Код cпециальности ВАК:  05.17.11

Специальность: Технология керамических, силикатных и тугоплавких неметаллических материалов․

Թեք գրառումը համնկնում է Գագիկ Գալստյանի ատենախոսությունում գրված՝ առանց հղումների տեքստի հետ: 

Գագիկ Ներսիսյան

P.s. 1 Հիշեցնենք, որ գրագողության պատճառով պաշտոնանկ են արվել եվրոպական պետությունների նախագահներ, վարչապետներ, նախարարներ, ռեկտորներ, այլ ազդեցիկ անձինք: (մանրամասներն՝ այստեղ): Գագիկ Գալստյանը ոչ մի բանով նրանցից լավը չէ: Պարզապես նա ապրում է Հայաստանում: Իսկ այստեղ իրավիճակ է փոխվել:

P.s. 2 Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Պարզ է, որ գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

Facebook Comments