ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈԻՄ. ԴՐՎԱԳ 1

Երբ 2 տարի առաջ հրապարակվեցին ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության տասնյակ դրվագներ, նա  սրիկայություն որակեց նման տեղեկատվություն հրապարակելը, ապա հավելեց. «Չեմ ուզում նման բաների մեջ ընկնել, երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ» (մանրամասներն` այստեղ): 

Համաձայն պայմանավորվածության (այստեղ) յուրաքանչյուր օր, rector.am կայքում կտեղադրվեն Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության գրագողության դրվագները, այսինքն՝ ատենախոսության այն հատվածները, որոնք, առանց հղումի ներմուծվել են ռեկտորի գիտական աշխատանքի մեջ՝ այլազգի հեղինակների աշխատություններից: Օրական մեկ դրվագ (հանգստյան օրերը կլինեն շաբաթն ու կիրակին: Հավանաբար մինչև Ամանոր կվերջացնենք):

Եթե սրանից հետո Գագիկ Գալստյանը կշարունակի ասել՝ «երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ», ուրեմն կամ նա չի տիրապետում իրավիճակին կամ էլ` հանրության կարծիքը նրա համար առոչինչ է:

Երկու դեպքում էլ նա պետք է ներողություն խնդրի հասարակությունից և ինքնակամ հեռանա ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի պաշտոնից:   

Եվ այսպես՝ գրագողության դրվագ 1

Ատենախոսության եզրակացությունների 1-ին կետում, որտեղ ամփոփվում է ամբողջ աշխատանքի հիմնական արդյունքները, առկա է Գագիկ Գալստյանի հետևյալ շարադրանքը.

«Бетоны повышенной долговечности получают за счет управляемого структурообразования и активного воздействия на структурообразование на всех этапах технологии. Эти бетоны отличаются многокомпонентностью состава, в них используются комплексы химических и минеральных добавок, а также дополнительных компонентов. Для их получения необходимо обеспечить высокую плотность и качество цементного камня или твердой фазы, получаемой за счет гидратации цемента совместно с модификаторами структуры и дополнительными компонентами и сохранить резерв непрогидратированного цемента для заживления случайных дефектов, которые могут возникнуть при воздействии внешних факторов  в период длительной эксплуатации».

Այս տողերը, որոնք կարևոր նշանակություն ունեն, որպես աշխատանքի եզրահանգում, պարզվում է, որ  Գագիկ Գալստյանի “գրչին” չեն պատկանում:

Դրանք արտագրված են երկու աղբյուրից:

Առաջին մասը հայտնի է վաղուց և օգտագործվում է բետոնների վերաբերող տարբեր տիպի նյութերում: Մասնավորապես, “Современные добавки для получения бетонов с высокими эксплуатационными свойствами” (այստեղ) գովազդային հրապարակումում գրված է.

“Такие бетоны отличаются многокомпонентностью состава, в них используются комплексы химических добавок, наполнителей, дополнительных компонентов. Эти бетоны получают с помощью управляемого структурообразования и активного воздействия на структурообразование на всех этапах технологии“. 

Թեք գրառումը 100 տոկոսով համնկնում է Գագիկ Գալստյանի ատենախոսությունում գրված՝ առանց հղումների տեքստի հետ: 

Պարբերության երկրորդ մասն արտագրված է Բելգորոդի պետական համալսարանում հրատարակված “ВЯЖУЩИЕ НИЗКОЙ ВОДОПОТРЕБНОСТИ С ИСПОЛЬЗОВАНИЕМ АКТИВИРОВАННОГО
НАПОЛНИТЕЛЯ” հոդվածից՝ (հեղինակներ՝ В.В. Строкова, Р.В. Лесовик, М.С. Ворсина, В.Г. Голиков) (այստեղայստեղ): Բելգորոդի աշխատակիցների հոդվածի 178-179 էջերում գրված է. 

“Это позволяет обеспечить высокую плотность и качество цементного камня или твердой фазы, получаемой за счет гидратации цемента совместно с наполнителями структуры, и сохранить резерв непрогидратированного цемента для заживления случайных дефектов, которые возникают при воздействии внешних факторов“.

Թեք գրառումը 100 տոկոսով համնկնում է Գագիկ Գալստյանի ատենախոսությունում գրված՝ առանց հղումների տեքստի հետ:  Գագիկ Գալստյանը պարզապես “наполнителями” բառի փոխարեն օգտագործել է “модификаторами” բառը: Ու վերջ:

Մինչ Վաղը:

P.s. Հիշեցնենք, որ գրագողության պատճառով պաշտոնանկ են արվել եվրոպական պետությունների նախագահներ, վարչապետներ, նախարարներ, ռեկտորներ, այլ ազդեցիկ անձինք: (մանրամասներն՝ այստեղ): Գագիկ Գալստյանը ոչ մի բանով նրանցից լավը չէ: Պարզապես նա ապրում է Հայաստանում: Իսկ այստեղ իրավիճակ է փոխվել:

Գագիկ Ներսիսյան 

Facebook Comments