ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ ԿԵՂԾԵ՞Լ Է 2018 ԹՎԱԿԱՆԻ ԻՐ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԹՎԵՐԸ

Ճարտարապետաշինարարական համալսարանում նոր սկանդալ է հասունանում: 

Համալսարանի մեր աղբյուրները հայտնում են, որ  2018թ. հաշվետվության մեջ ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից ներկայացված որոշ թվեր կասկածելի են:

Մասնավորապես կասկած են հարուցում գիտական ներուժը բնութագրող թվերը՝ 47՝ գիտությունների դոկտոր, 62՝ պրոֆեսոր: 

Եթե պարզվի, որ ներկայացված թվերը կեղծված են, ապա դա հիմք կարող է հանդիսանալ ռեկտորի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: 

Մտածել, որ ռեկտորի հաշվետվության մեջ դա մեխանիկական սխալմունքի արդյունք է, առնվազն մանկամտություն կլինի: Գագիկ Գալստյանին, օդ ու ջրի պես, թեկուզև կեղծիք կատարելու միջոցով, անհրաժեշտ է ցույց տալ համալսարանի շահառուներին, և առաջին հերթին, ուսանողության լայն շրջանակներում տպավորություն ստեղծել, որ իր կառավարման օրոք համալսարանը շարունակում է զարգանալ: Իսկ գիտական ներուժի աճը դրա որակական գնահատականներից մեկն է: Այնպես որ այս կասկածները հաստատվելու դեպքում Գագիկ Գալստյանը պաշտոնական փաստաթղթերում կեղծիք կատարելու հիմքով, առնվազն պետք է պաշտոնանկ արվի: Նշենք, որ համալսարանի հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ այս հարցի հետ կապված կարող է պահանջել ու ռեկտորից ստանալ առարկայական պարզաբանում : 

Դե ինչ, սպասենք ապագա զարգացումներին:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments