Փաշինյան. Հայաստանում կստեղծվի բարձր տեխնոլոգիաների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը երկրի իշխանությունները դիտարկում են որպես կարեւոր նախադրյալ տնտեսությունում կառուցվածքային փոփոխությունների համար։ Այս մասին իր ելույթում, ներկայացնելով կառավարության 5 տարիների ծրագիրը, փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, միեւնույն ժամանակ, նշել է, որ Հայաստանում կստեղծվի Բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ «Նոր գերատեսչության ստեղծմամբ կառավարությունը մեսիջ է ուղղում առ այն, որ շահագրգռված է այդ ոլորտի զարգացմամբ»,- պարզաբանել է կառավարության ղեկավարը։

Ընդ որում՝ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը մտադիր է նախաձեռնել քայլեր ճյուղի աշխատանքը խթանելու համար, այդ թվում եւ Հարկային օրենսգրքում փոփոխությունների օգնությամբ, այն հույսով, որ այդ փոփոխությունները կնպաստեն IT ոլորտի գրավչության բարձրացմանը։

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments