ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2018թ. դեկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել, որով հաստատվել է ճարտարապետաշինարարական համալսրանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը այստեղ

Եթե համալսարանի դասախոսական կազմը փոփոխությունների չի ենթարկվել, ապա հիմնադիրի և լիազոր մարմնի կողմից, չնչին բացառություններով, առաջադրվել են նոր անձինք: Մասնավորապես համալսարանի հոգաբարձուների կազմում ընդգրկվել են հայտնի շինարարներ Աշոտ Վարդանյանը և Վլադ Ասատրյանը, ովքեր մեծ հեղինակություն են վայելում շինարարների շրջապատում: 

Միևնույն ժամանակ հոգաբարձուների կազմից դուրս է մնացել Գագիկ Գալստյանի մերձավոր շրջապատը ներկայացող Գուրգեն Մինասյանը, ով անվերապահորեն օժանդակել է առաջինիս համալսարանում իրականացված կասկածելի գործարքներում:

Rector.am -ը, հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունից հետո, առաջարկությամբ կդիմի խորհրդին՝ լսելու Գագիկ Գալստյանի բացատրություններն իր դոկտորական ատենախոսության մեջ առկա գրագողության դրվագների վերաբերյալ և լուծումներ փնտրելու Հայաստանում առաջին եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրումն անցած համալսարանում այդպիսով ստեղծված վարկաբեկիչ, ամոթալի իրավիճակից դուրս գալու համար:  

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments