Գագիկ Գալստյանը պետք է բացատրի “Ինժեների” կազմալուծման պատճառները

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի “Ինժեներ” թիմը լավագույններից էր 2007-2014 թվականներին ( այստեղ): 

“Ինժեները”, ներկայացնելով հանրապետության ամենափոքր բուհերից մեկը, կարողացավ դառնալ Հայաստանի ուսանողական առաջնության չեմպիոն, երկու անգամ՝ փոխչեմպիոն, դարձավ “Արարատ”-ի վետերանների կազմակերպված մրցաշարի բրոնզե մեդալակիր, նվաճեց Ախթալայի մրցաշարի գավաթը, մասնակցեց “Կովկասը մեր տունն է” միջազգային փառատոնի շրջանակներում Դոնի Ռոստովում անցկացվող սպարտակիադային և 58 թիմերի մեջ գրավեց պատվավոր V տեղը: 

Սակայն 2014թ., երբ Հովհաննես Թոքմաջյանից ճարտարապետաշինարարականի ղեկավարումն անցավ Գագիկ Գալստյանին, “Ինժեների” գործունեությունը դադարեցվեց: Իսկ երբ՝ 2015թ. մահացավ Հովհաննես Զանազանյանը, բուհը վերջնականապես ետ վերադարձավ իր նախկին “ՀԱՆԳՍՏԻ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ”  ռեժիմին: 

Ստանձնելով ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի պաշտոնը, Գագիկ Գալստյանը ոչ միայն չկարողացավ պահպանել բուհում ձևավորված և արդյունավետ գործող կառույցները, այլև իր ապաշնորհ կառավարման միջոցով կազմալուծման հասցրեց դրանք: Մասնավորապես նա պիտի բացատրի, թե ինչպե՞ս և ինչո՞ւ դադարեց համալսարանի “Ինժեներ” ֆուտբոլային ակումբի գործունեությունը:

Facebook Comments