Դեպի հավերժություն գնաց ևս մի հայ հսկա …

Կյանքի 84 տարում իր մահկանացուն է կնքել ՍՈՒ-34 բազմաֆունկցիոնալ՝ կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռի գլխավոր կոնստրուկտոր Ռոլանդ Գուրգենի Մարտիրոսյանը (Роллан Мартиросов):

Ծնվել է 1935թ. հոկտեմբերի 6-ին Մոսկվայում:

1959թ. ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը:

1962-1963թթ. ղեկավարել է ուղղձիգ օդ բարձացող ռմբակոծիչների մշակման գիտահետազոտական աշխատանքները:

Մինչև 1991թ. զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ: Նրա ղեկավարությամբ, Պ-42 ինքնաթիռով գրանցեվել է 27 համաշխարհային ռեկորդ:

Մասնակցել է բազմաթիվ նոր ինքնաթիռների ստեղծման աշխատանքներին:

1991թ. նշանակվել է ՍՈՒ-34 բազմաֆունկցիոնալ՝ կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռի գլխավոր կոնստրուկտոր: Աշխարհն այն գիտի “Ռուսական հրաշք” անունով:

ՌԴ նախագահի փակ հրամանագրով, 2017 թ. Ռոլանդ Մարտիրոսյանին շնորհվել է ՌԴ աշխատանքի հերոսի կոչում:

Պարգևատրվել է նաև “Պատվո Նշան” շքանշանով, “Բարեկամություն” շքանշանով (1999թ.), “Ալեքսանդր Նևսկի” շքանշանով (1999թ.):

Լեգենդար ավիակոնստրուկտորի արմատները Չարդախլու գյուղում են:

Լեգենդների այս փոքրիկ գյուղը Ռոլանդ Մարտիրոսյանից բացի, աշխարհին տվել է.  2 մարշալ (Հովհաննես Բաղրամյան և Համազասպ Բաբաջանյան ), 12 գեներալ, որից 2-ը՝ ցարական բանակի (Տեր-Ղուկասյան Արշակ Հարությունի, Մարգարյան Ջհան Խաչատուրի, Դանիելյան Սմբատ Մելիքի, Մարտիրոսյան Ալեքսան Հովհաննեսի, Մանասյան Գուրգեն Գեորգիի, Մարտիրոսյան Յուրի Լևոնի, Բաղրամյան Իլյա Ալեքսեյի, Մարտիրոսյան Լեոնիդ Արմենակի, Ղարագյոզյան Գրիգորի Արամի, Գաբրիելյան Գարեգին Աշոտի, Հովհաննիսյան Ռաֆայել Նիկոլայի), Խորհրդային միության 7 հերոս:

Rector.am

Facebook Comments