Գրիգոր Հայրապետյանը շարունակում է մնալ «Թիվ 1 բորտի» հրամանատարը. BUH.AM

Փետրվարի 24-ին մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ աշխատանքից ազատման դիմում է գրել «Թիվ 1 բորտի» հրամանատարը՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը (այստեղ): Այս մասին հայտնում է BUH.AM -ը:

Մենք կապվեցինք հրամանատար Գրիգոր Հայրապետյանի հետ, ով հայտնեց, որ ինքը դադարեցնում է աշխատանքը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետի պաշտոնում, սակայն շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության թիվ 1 բորտի հրամանատար:

Հիշեցնենք, որ Գրիգոր Հայրապետյանը երկրի առաջին բորտի հրամանատարն է 2007 թվականից:

Տարբեր տարիների նա եղել է «Յակ 40», «Տու 154», «Իլ 76», «Ա 319», «Ա 320» ինքնաթիռների հրամանատար: Մեծ դերակատարում է ունեցել 1988թ. երկրաշարժի և Արցախի գոյամարտի ժամանակ բարդ խնդիրներ լուծելու գործընթացներում: Պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով:

Աղբյուրն այստեղ

Facebook Comments