ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ․ ԴՐՎԱԳ 16

Հայաստանի գիտնականներից ոչ ոք դեռևս չի բարձրաձայնել ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ տեղ գտած արտագրությունների դեմ։

Այս մասին շարունակում են լռել պետական ու քաղաքական գործիչները։ Մինչև ե՞րբ։ Հետո ո՞նց եք դուրս գալու այդ լռության բեռի տակից։

Այս հարցը դեռևս չի քննել Շինարարների միությունը, որի նախագահն է Գագիկ Գալստյանն է։ Գո՞ւցե  նրանք չունեն պատվարժան մի թեկնածու իրենց կազմակերպության ղեկավար կարգելու համար։ 

Զարմանալիորեն լուռ է համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը՝ հոգաբարձուների խորհուրդը։ Վաղուց այն կորցրել է որոշումներ ընդունելու օրենքով իրեն վերապահված իրավունքը։

Անհասկանալի է բուհի ակադեմիկոսների ու պրոֆեսորների հանդուրժողական կեցվածքը։

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս հարցը Հայաստանում ոչ ոքի չի հետաքրքրում։

ՃԻՇՏ ԿԼԻՆԻ ԱՍԵԼ․ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ։

Ցանկացած այլ երկրում, գրագողության այսպիսի բեռի տակ հայտնված պաշտոնյան, վաղուց արդեն ինքնակմ հեռացած պիտի լիներ ասպարեզից: Սակայն Գագիկ Գալստյանը շարունակում է պաշտոնավարել: Կարծես ոչինչ չէ էլ եղել: Սա արդյունք է վերջին տասնամյակներում Հայաստանում արժեհամակարգային համալիրի խաթարման, երբ նման արատավոր երևույթները հասարակության կողմից, բավարար խորությամբ, չեն ընկալվում:

Ճարտարապետաշինարարական համալսարանում Գագիկ Գալստյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օր դարձել է տարիների ձեռքբերումների կործանարար նահանջի արագացման գործոն։ 

Վերադառնանք մեր գործին․ երբ 2 տարի առաջ հրապարակվեցին ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության տասնյակ դրվագներ, նա  սրիկայություն որակեց նման տեղեկատվություն հրապարակելը, ապա հավելեց. «Չեմ ուզում նման բաների մեջ ընկնել, երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ» (մանրամասներն` այստեղ): 

Եթե սրանից հետո Գագիկ Գալստյանը կշարունակի ասել «երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ», ուրեմն կամ նա չի տիրապետում իրավիճակին կամ էլ` հանրության կարծիքը նրա համար առոչինչ է: 

Եվ այսպես՝ Գրագողության դրվագ 16

Դոկտորական ատենախոսության 125-րդ էջում Գագիկ Գալստյանը գրում է․

“Эффект пластификации бетонных смесей с суперпластификаторами возрастает с увеличением их исходной подвижности с повышением расхода цемента и воды”.

Դա արտագրված է այստեղ -ից։ 

 Эффект пластификации бетонных смесей возрастает с увеличением их исходной подвижности и повышением дозировки добавок. Удобоукладываемость смеси, модифицированной лигносульфонатами, улучшается с повышением расхода цемента и воды

Մեկ այլ դրվագում Գագիկ Գալստյանը գրում է․

“Производство бетона является одним из наиболее эффективных направлений использования отходов, так как этот композиционный материал позволяет широко варьировать в том числе видами заполнителей и получить при этом новые бетоны с широким диапазоном строительно-технических свойств”.

Նույնը կարելի է կարդալ ИСПОЛЬЗОВАНИЕ МЕТОДОВ ЭКОЛОГИЧЕСКОГО МЕНЕДЖМЕНТА В ОБЛАСТИ ОБРАЩЕНИЯ С ОТХОДАМИ ДЛЯ ПОВЫШЕНИЯ ЭФФЕКТИВНОСТИ ИХ ПРИМЕНЕНИЯ В СТРОИТЕЛЬНОЙ ИНДУСТРИИ, Б.В. Гусев, Т.П. Щеблыкина, А.М. Шевцов ի աշխատանքում։

и охраны окружающей среды. Производство бетонных и железобетонных материалов и изделий является одним из наиболее эффективных направлений использования промышленных отходов. Это обусловлено, прежде всего, значительной энергоемкостью технологического процесса, а также и тем, что бетон, как композиционный материал, был и остается на ближайшую перспективу основным представителем среди строительных материалов, так как широкое варьирование видами вяжущих, заполнителей и технологическими параметрами производства позволяет получать материалы с широким диапазоном строительно-технических свойств. ( այստեղ)

Ահա այսպիսի իրավիճակ է ստեղծվել։ Եվ այն գնալով խորանալու է, վնասելով նաև համալսարանի միջազգային վարկը։ Պատկերացնում եք, որ իրեն հարգող որևէ համալսարանի ղեկավար, ով տեսնելով ներկայացված արտագրությունները, գործնական հարաբերությունների մեջ մտնի այդ անձնավորության կողմից ղեկավարվող հաստատության հետ։

Ես չեմ պատկերացնում։ 

Այնպես որ, շինարար Գագիկ Գալստյան, քանի դեռ ուշ չէ, հեռացիր համալսարանից։ Դա քո տեղը չէ։ Այդպիսով հնարավորություն կունենաս ինչ որ չափով նաև պահպանել հեղինակությանդ մի մասը, որը վաստալել ես շինհրապարակներում։ Սա ընդունիր որպես քո նախկին ընկերոջ հորդոր։

Գագիկ Ներսիսյան

 

P.s. 1 Հիշեցնենք, որ գրագողության պատճառով պաշտոնանկ են արվել եվրոպական պետությունների նախագահներ, վարչապետներ, նախարարներ, ռեկտորներ, այլ ազդեցիկ անձինք: (մանրամասներն՝ այստեղ): Գագիկ Գալստյանը ոչ մի բանով նրանցից լավը չէ: Պարզապես նա ապրում է Հայաստանում: Իսկ այստեղ իրավիճակ է փոխվել:

P.s. 2 Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Պարզ է, որ գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

Facebook Comments