ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ․ ԴՐՎԱԳ 15

Աշխարհը շարունակում է անհանդուրժողական մնալ գրագողության դեպքերի նկատմամբ։ Չեխիայի արդարադատության նախարար Տատյանա Մալան, ում աշխատանքներում գրագողություն է հայտնաբերվել 2018թ․ հուլիսի 9-ին հրաժարական է տվել ( այստեղ

Այս տարի Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Պետր Կրչալը նույնպես, գրագողության մեջ բռնվելու համար, հրաժարական է տվել: Նա թողել է նաև սոցիալ-դեմոկրատական կուսակցության Վիսոչինայի երկրամասային կազմակերպության ղեկավարի պաշտոնը (մանրամասներն՝ այստեղ):

Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Պետր Կրչալ

Ի՞նչ ճակատագիր կունենա այս առումով Գագիկ Գալստյանը, ցույց կտա ժամանակը։ Գուցե նա ավելի ազդեցիկ դեմք է, քան Չեխիայի նախկին նախարար Պյոտր Կրչալը։ Ո՞վ գիտի։

Հայաստանի գիտնականներից ոչ ոք դեռևս չի բարձրաձայնել այս երևույթի դեմ։

Այս մասին շարունակում են լռել նաև պետական ու քաղաքական գործիչները։

Այս հարցը դեռևս չի քննել նաև Շինարարների միությունը, որի նախագահն է Գագիկ Գալստյանը և որը պատրաստվում է իր հերթական համագումարին: Շինարարների միության համագումարը կքննի արդյո՞ք իր առաջնորդի արտագրությունների մասին հարցը: Թե՞ իրենց համար նույնպես միևնույն է: Գո՞ւցե  նրանց համար միևնույն է նաև, որ միության տնօրեն Գուրգեն Մինասյանը միության նախագահ Գագիկ Գալստյանին դատի է տալիս: Ասածս կարծես թե ֆանտաստիկայի ժանրից է, չէ՞:

Զարմանալիորեն լուռ է համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը՝ հոգաբարձուների խորհուրդը։

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս հարցը Հայաստանում ոչ ոքի չի հետաքրքրում։

Ցանկացած այլ երկրում, գրագողության այսպիսի բեռի տակ հայտնված պաշտոնյան, վաղուց արդեն ինքնակմ հեռացած պիտի լիներ ասպարեզից: Սակայն Գագիկ Գալստյանը շարունակում է պաշտոնավարել: Կարծես ոչինչ չէ էլ եղել: Սա արդյունք է վերջին տասնամյակներում Հայաստանում արժեհամակարգային համալիրի խաթարման, երբ նման արատավոր երևույթները հասարակության կողմից, բավարար խորությամբ, չեն ընկալվում:

Երբ 2 տարի առաջ հրապարակվեցին ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության տասնյակ դրվագներ, նա  սրիկայություն որակեց նման տեղեկատվություն հրապարակելը, ապա հավելեց. «Չեմ ուզում նման բաների մեջ ընկնել, երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ» (մանրամասներն` այստեղ): 

Եթե սրանից հետո Գագիկ Գալստյանը կշարունակի ասել «երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ», ուրեմն կամ նա չի տիրապետում իրավիճակին կամ էլ` հանրության կարծիքը նրա համար առոչինչ է: 

Եվ այսպես՝ Գրագողության դրվագ 15

Ատենախոսության 230-րդ էջում Գագիկ Գալստյանն, առանց հղման կատարում է հետևյալ եզրակացությունը.

«Так, бетонная смесь избыточного водосодержания без химических добавок при транспортировке в автобетоносмесителях плотностью теряет подвижность уже через 40 мин. При В/Ц = 0,83 и через 60 мин В/Ц = 0,92. При этом из смесей испаряется 30…35% воды затворения»

Նույն եզրակացությունը հանդիպում ենք այստեղ

Например, при температуре 30—35° С смесь с В/Ц=0,83 полностью теряет подвижность через 40 мин, а с В/Ц=0,92 — через 60 мин. При этом из смесей испаряется 30—35% воды затворения

 Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Պարզ է, որ գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

Մինչև վաղը։

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments