ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈԻՄ. ԴՐՎԱԳ 17

Երբ 2 տարի առաջ հրապարակվեցին ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության տասնյակ դրվագներ, նա  սրիկայություն որակեց նման տեղեկատվություն հրապարակելը, ապա հավելեց. «Չեմ ուզում նման բաների մեջ ընկնել, երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ» (մանրամասներն` այստեղ): 

Եթե սրանից հետո Գագիկ Գալստյանը կշարունակի ասել «երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ», ուրեմն կամ նա չի տիրապետում իրավիճակին կամ էլ` հանրության կարծիքը նրա համար առոչինչ է: 

Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյեն

Գրագողության մեջ մեղադրվել են Գագիկ Գալստյանից շատ ավելի բարձր դիրք զբաղեցնող մարդիկ։ Մասնավորապես, Բուդապեշտի համալսարանը մեղադրել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենին գրագողության մեջ 1993 թվականին սոցիոլոգիայի թեմայով իր թեկնածուական թեզը գրելիս: Ստուգումը ցույց է տվել, որ Շեմյենի աշխատանքի շատ հատվածներ ամբողջությամբ վերցված են իր գիտական ղեկավարի տեքստերից ( այստեղ): Գագիկ Գալստյանն ինչով է “Վատ” Հունգարիայի փոխվարչապետից։

Եվ այսպես՝ Գրագողության դրվագ 17

Իր դոկտորական ատենախոսությունում Գագիկ Գալստյանն, առանց հղման գրոմ է.

“Известно, что такая пространственная стесненность обусловливает постоянно действующий и нарастающий во времени распорный эффект, который вызывает развитие растягивающих напряжений, приводит к внутриструктурным повреждениям и падению прочности”.

Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Գագիկ Գալստյանից առաջ արդեն այս տողերը գրված են եղել այստեղ

пространственной стесненностью обусловливает постоянно действующий и нарастающий во времени распорный эффект, который вызывает развитие растягивающих напряжений, приводит к внутри-структурным повреждениям и падению прочности.

Նույն պարբերության մեջ Գալստյանն օգտագործում է գրագողություն այլ աղբյուրից՝ Выдержка из книги Бабков В.В. Структурообразование и разрушение цементных бетонов стр. 201

“Предельное минимальное водоцементное соотношение (В/Ц) min, исключающее появление распорного эффекта, принято считать 0.38” ( այստեղ).

և հետո՝ “Расширение этого диапазона в сторону снижения В/Ц за счет повышения дозировок суперпластификаторов требует достаточной осторожности․ ․․․ так как надежными можно считать такие бетоны, которые в течение всего эксплуатационного периода сохраняют как резерв вяжущего так и резерв капиллярного пространства.”՝ Выдержка из книги Бабков В.В. Структурообразование и разрушение цементных бетонов стр. 203․

Տխուր, շատ տխուր պատմություն է Հայաստանի բուհական համակարգի համար։ 

Կհանդիպենք վաղը։

Գագիկ Ներսիսյան

 

P.s. Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Պարզ է, որ գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

 

 

Facebook Comments