ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄՍԽՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԻՆԵՐՈՎ ՎԱՍՏԱԿՎԱԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ

Ճարտարապետաշինարական համալսարանն առաջինն էր Հայաստանում, որը եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացավ:

Հինգ տարի առաջ, համալսարանն իր բոլոր ցուցանիշներով դարձավ հանրապետության լավագույն կրթական օջախներից մեկը: Բուհի առջև բացվել էին զարգացման մեծ հեռանկարներ: Սակայն համալսարանին վիճակված չէր գնալու այդ ուղիով:

2014 թվականի ապրիլին ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի պաշտոնը ստանձնեց Գագիկ Գալստյանը: Սահմանափակ մտահորիզոնով, համալիր կրթություն չստացած մի անձնավորություն, ով համալսարանի կառավարման խնդիրները չկարողացավ տարբերակել շինհրապարակի աշղեկի գործողություններից: Նա, ի սկզբանե, օժտված լինելով նման մարդկանց բնութագրող մեծամտությամբ ու ապաշնորհությամբ, հետևողականորեն սկսեց մսխել բուհի, տարիներ շարունակ դժվարությամբ վաստակած ձեռքբերումները:

Սակայն համալսարանը կազմալուծելու համար, ռեկտոր Գալստյանին օգնական էր պետք: Եվ Գագիկ Գալստյանը պրոռեկտորի պաշտոնին է նշանակում, համալսարանի հետ որևէ առնչություն չունեցող, գիտական կոչում չունեցող, սակայն մեծ հավակնություններ ունեցող, ոմն Մարինա Ղազարյանի՝ նրան վստահելով համալսարանի փաստացի ղեկավարի դերը:

Բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել հրապարակայինորեն քննադատել ճարտարապետաշինարարականում պրոռեկտոր Մարինա Ղազարյանի գործողությունները:

Մի անգամ, համալսարանի նորագույն աշխատակիցներից մեկը, արձագանքեց. “Զրպարտությամբ եք զբաղված Գ.Ներսիսյան, Մարինայի մասին ձեր գնահատականը սխալ է, կարող եմ հուշել, թե ինչպես տեղեկանալ։ Տեղեկացեք կատարված աշխատանքի արդյունքներով և ֆինանսական ձեռքբերումներով 4 տարի առաջ և հիմա։ Կարծում եմ տեղեկանալուց հետո ներողություն կխնդրեք Մարինայից ապատեղեկատվություն տարածելու համար”։

Եվ ես որոշեցի օգտվել երիտասարդ աշխատակցի խորհրդից, պատրաստ լինելով, դրական արդյունքների դեպքում (մեծ աշխարհ է, կարող է պատահել), ներողություն խնդրել և Մարինա Ղազարյանից, և Գագիկ Գալստյանից: Այդ երիտասարդն, այդ ժամանակ, չէր էլ կարող պատկերացնել, որ իր առաջարկով “արջի ծառայություն է մատուցում իր ղեկավարներին”:

Այն, որ դոկտորական ատենախոսությունում գրագողության տասնյակ դրվագների առկայության պայմաններում, Գագիկ Գալստյանը հրաժարական չտվեց, ու այդ բեռի տակ, մինչ օրս շարունակում է պաշտոնավարել՝ իր համար ոչ պատվաբեր, սակայն բացատրություն ունեցող հանգամանք կա. “Բոլորը գիտեն, որ ատենախոսություն, այն էլ ռուսերեն լեզվով, նա չէր կարող գրել: Թող ատենախոսություն գրողները մտածեն: Եթե ունեն ուրիշ ասելիք՝ թող ասեն”:

Ուրիշ ասելիք կա, պարոն ռեկտոր, մեկը չի, երկուսը չի, տասը…  քսան… հիսուն բան կա ասելու, ու հատ-հատ ստիպված պիտի լինեք պատասխանելու դրանց:

Ու սա միայն սկիզբն է:

Երկուշաբթի օրը կներկայացնենք առաջին վերլուծությունը:

Նոյբերտ Վիններն ասում էր. ԹՎԵՐԸ ՄԵԶ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԱՇԽԱՐՀԸ:

Իմացեք, պարոն ռեկտոր, համալսարանին առնչվող թվերն ու ցուցանիշները գաղտնի պահելով, ոչնչի չեք հասնի: Այնպես որ, լավ կանեք, ինքնակամ դրանք բոլորը տեղադրել համալսարանի կայքում:

Չե՞ք տեսնում, համալսարնը հոգնել է Ձեզանից, հոգնել է Ձեր մարդկանցից՝ նույնպես:

Մարդիկ, Ձեր գործընկերները, ինքնուրույն, հոժարակամ ու սիրով տրամադրում են բոլոր անհրաժեշտ թվերը, միայն թե, օր առաջ, Ձեզ պաշտոնանկ արված տեսնեն: Որ, օր առաջ, ճարտարապետաշինարարական համալսարանն ազատվի Ձեզանից ու Ձեր խամաճիկներից:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments