Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ. ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին առայժմ չի հաջողվել ազատել աշխատանքից:

Կարծում եմ, դա ժամանակի հարց է. արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ մեր նման «կիսաժողովրդավարական» երկրներում եթե նախարարը չի ուզում, որ ռեկտորը պաշտոնավարի, նա ձեւը կգտնի նման ռեկտորից ազատվելու:

«Ձեւն», ի դեպ, աչքի չի ընկնում գեղեցկությամբ եւ կոկիկությամբ` «6-րդ վարչություն» ուղարկելը եւ քրեական մեղադրանքները հնչեցնելը (երբ դրանք հնչում են նման իրավասություններ չունեցող անձանցից) բուհի բարեփոխմանը եւ կրթության զարգացմանը, մեղմ ասած, չեն օգնում:

Բայց եկեք, այնուամենայնիվ, գիտակցենք, թե ինչի էր վերածվել Երեւանի պետական համալսարանը Ռադիկ Մարտիրոսյանի եւ Արամ Սիմոնյանի օրոք:

Ի՞նչ է նշանակում ՀՀԿ-ական «կոմսոմոլին» աստղաբաշխական գումարներ փոխանցելը, որպեսզի հետո այդ «Երիտասարդական հիմնադրամը» զեղչեր անի նույն ԵՊՀ-ի ուսանողներին:

Արդյոք դա միջոց չէ՞ր ուսանողներին իշխող կուսակցությանը կապելու:

Ի՞նչ է նշանակում շենքի մաքրության համար առանձին «ֆիրմա» ստեղծելը, այդ ընկերությանը աստղաբաշխական գումարներ տալը եւ այնտեղ նույն ԵՊՀ հավաքարարներին գրանցելը:

Ի՞նչ նպատակ էր հետապնդում անհեթեթ պաշտոններ, «ղեկավար հաստիքներ» ստեղծելը, բյուրոկրատիան ավելացելը եւ անիմաստ, կյանքից կտրված հայեցակարգեր գրելը:

Մի՞թե դա նպաստում էր բուհի հեղինակությունը հասարակության մեջ, ինչպես նաեւ ուսանողների եւ չափազանց համեստ աշխատավարձով աշխատող դասախոսների հարգանքին՝ ԵՊՀ-ի ղեկավարության հանդեպ:

Բնականաբար, այս բարքերի պայմաններում եղել են եւ կան դասախոսներ, դեկաններ, որոնք քծնում են ռեկտորին, բայց խոսքը նորմալ մասնագետների մասին է, որոնց քաղաքականությունը, ՀՀԿ-ն կան ՔՊ-ն չեն հետաքրքրում:

Այսպիսի մարդիկ, բարեբախտաբար, շատ են: Հ

արցրեք նրանց, թե ինչ են մտածում համալսարանում ուսումնական գործընթացի եւ գիտական աշխատանքի մասին:

Պարզ է, որ Արամ Սիմոնյանը պետք է գնա:

Բայց եթե նրա տեղը գա որեւէ «քայլող» կամ թմբուկի մոտ «հու՜» անող, նա կունենա նույնքան հեղինակություն, որքան ունի ներկայիս ռեկտորը:

Խնդիրը՝ նախ կրթության եւ գիտության ռազմավարություն մշակելն է, այնուհետեւ այնպիսի ապաքաղաքական մասնագետ գտնելը, որն ունի իր հստակ պատկերացումները ԵՊՀ-ի կառավարման եւ զարգացման վերաբերյալ:

Իսկ նրանք, ովքեր մտահոգ են համալսարանի խնդիրներով, պետք է դատողություններ անեն ոչ միայն «ռեկտորին հանելուե» տգեղ ձեւի, այլեւ բուհի «սխալ դրվածքը» բովանդակային առումով փոխելու մասին: 

Աղբյուրն`այստեղ

Facebook Comments