ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԱՆՇԵՂՈՐԵՆ ԱՆԿՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

Գագիկ Գալստյանը, ստանձնելով  ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտորի պաշտոնը հետևողականորեն սկսեց մսխել բուհի, տարիներ շարունակ, դժվարությամբ, վաստակած ձեռքբերումները ( այստեղ):

Բուհի աշխատանքի գնահատման կարևորագույն ցուցանիշներից է դիմորդների ընդունելության թվաքանակի դինամիկան:

Վերլուծելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդունելության ցուցանիշները (առանց միջին մասնագիտական քոլեջի և ավագ դպրոցի), տեսնում ենք, որ Գագիկ Գալստյանի պաշտոնավարման տարիներին, բուհ ընդունված ուսանողների թվաքանակը անշեղորեն նվազել է:  

2015-2016 ուսումնական տարում համալսարան է ընդունվել 955,

2016-2017 –ին՝  950,

2017-2018-ին՝ 906,

իսկ 2018-2019-ին՝ ընդամենը 536 դիմորդ:

Գծապատկերում ներկայացնում ենք ճարտարապետաշինարարական համալսարան ընդունված ուսանողների թիվը  (առանց միջին մասնագիտական քոլեջի և ավագ դպրոցի), սկսած 1998 թվականից: Ներառված չեն միայն 2013 և 2014 թվականների ցուցանիշները (գծապատկերում այդ ցուցանիշների փոխարեն շտրիխներ են դրված), քանի որ դրանք ստանալ դեռևս չենք կարողացել: Սակայն 2013, 2014 թվականների ցուցանիշները որևէ առնչություն չեն կարող ունենալ ռեկտոր Գալստյանի պաշտոնավարման հետ, քանի որ նա բուհը սկսել է ղեկավարել 2014թ. ապրիլից, երբ այդ տարվա ընդունելության նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված էին: 

Գծապատկերում կանաչ գույնով նշված է ռեկտոր Արեստ Բեգլարայանի, կապույտ գույնով՝ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի, իսկ կարմիր գույնով՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի պաշտոնավարման տարիների ցուցանիշները:

Առանձնապես անհանդուրժելի է բուհի 2018թ. ընդունելության ցուցանիշը, երբ համալսարան է ընդունվել ընդամենը 536 դիմուրդ:

Այս ցածր ցուցանիշը որևէ կերպ չի կարող արդարացվել, թեկուզև 2018թ. դպրոցի շրջանավարտների թիվը զգալիորեն պակաս է եղել:

Նույնիսկ 2011 թվականին, երբ դպրոցները շրջանավարտ ընդհանրապես չեն ունեցել, ռեկտոր Թոքմաջյանի պաշտոնավարման ժամանակ, համալսարանն ավելի շատ դիմորդ է ընդունել, քան ռեկտոր Գալստյանի օրոք՝ 2018-ին: Իսկ 2009թ.-ին, երբ շրջանավարտների գրեթե նույն պատկերն ունեինք, ինչ 2018-ին, համալսարան են ընդունվել 1013 դիմորդ:

Հավանաբար համալսարանում այլ պատկեր ունենայինք, եթե ռեկտորն ու իր գլխավոր պրոռեկտորն անընդհատ վոյաժների փոխարեն, մի փոքր զբաղվեին համալսարանի հարցերով: Իհարկե, եթե կարողանային:

Գրագողության մեջ բռնվելուց հետո, սա ռեկտոր Գագիկ Գալստյանի երկրորդ խոշոր ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է:

Ուսանողների ընդունելության ցուցանիշի շարունակական նվազումը, բուհի հեղինակության անկման մտահոգիչ ազդակներից է:

Սա անառարկելի փաստ է:

Շարունակելի:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments