Լևոն Մանասերյանը գնաց հավերժի ճանապարհով…
Լևոն Մանասերյան… մեծ անհատականություն, տաղանդավոր նկարիչ, մտավորական, համեստ ու բարի մարդ: Այսպիսին մենք կհիշենք Լևոն Մանասերյանին:
Կհիշենք այնքան, ինչքան ժամանակ է մեզ հատկացված այս երկրի վրա ապրելու համար:
Իսկ մեզանից հետո, միևնույն է՝ նա կշարունակի ապրել իր կտավներում: Կտավներ որոնք լույս են սփռում:
Այսօր, Վարպետի հրաժեշտի տպավորությունների տակ, ևս մեկ անգամ ընթերցեցի նրա աշխատանքների ալբոմի առաջաբանը, որը գրել եմ 2009թ.:
Ամեն ինչ ճիշտ է գրված:
Ոչինչ չի փոխվել:
Մանասերյանը մեր կողմից մոռացվող էպոխայի արձագանքն էր…
Հովհաննես Թոքմաջյան
պրոֆեսոր
Facebook Comments