Он և Она -ն իրարից չտարբերող ռեկտորը ռուսերեն լեզվով ատենախոսություն է “գրել” ու հիմա խոսում է դասավանդման որակը բարձրացնելու մասին

Այլ կերպ, քան “աբսուրդի թատրոն”, ճարտարապետաշինարարական համալսարանն այսօր անվանել հնարավոր չէ։

Բուհի ռեկտորը՝ Գագիկ Գալստյանն, ով Он և Она -ն իրարից չի տարբերում, ռուսերեն լեզվով դոկտորական ատենախոսություն է “գրել”, հիմա անամոթաբար խոսում է դասավանդման որակի բարձրացման խնդիրներից։

Այսպես է նա հիմնավորում կրթության նախարարություն ներկայացված իր նամակում, երիտասարդ դոցենտ Վարդգես Համբարձումյանին դասաժամեր չտրամադրելու պատճառը. “նշանակվել է ավելի փորձառու մասնագետ”։

Այս անձնավորությունը նույնիսկ ի վիճակի չէ հասկանալ, որ ինքը՝ կիսագրագետ ոմն մեկը՝ խոսում է երիտասարդ տաղանդավոր մասնագետի մասին։

Այսպես շարունակվել այլևս չի կարող։ Նախարարությունն անհապահ պետք է հրապարակի ԲՈԿ-ի հանձնաժողովի եզրակացությունը Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ, որը հնարավորություն կտա շարունակել նրա պաշտոնանկությանն ուղղված քայլերը։

Եզրակացության հրապարակման ձգձգումը, այսուհետ հակված կլինենք գնահատել, որպես պրոտեկցիոնիզմ ՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի պաշտոնավարման ժամկետն արհեստականորեն երկարաձգելու նպատակով։

 

Գագիկ Ներսիսյան

 
Facebook Comments