Բաբկեն Արարքցյանը 75 տարեկան է

Հայասատանի Հանրապետության ակնառու քաղաքական գործիչ ու մտավորական Բաբկեն Արարքցյանը 75 տարեկան է:

Երբ 30 տարվա բարձրությունից, փորձում ես վերլուծել 90-ականներին հանրապետությունում տեղի ունեցող փոթորկահույզ ու դրամատիկ իրադարձությունները, շատ հարցերի պատասխաններ այժմ քեզ այնքան էլ միանշանակ չեն թվում՝ ինչպես առաջ: Եվ դրանց մեջ շատ են այնպիսինները, որոնց վերաբերյալ Արարքցյանի հետ ունեցել ենք տրամագծորեն հակադիր դիրքորոշումներ: Իսկ այսօր հասկանում ենք, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ:

Այսօր մի բան միանշանակ է. մեր համոզմաբ՝ Բաբկեն Արարքցյանը ԺԱՅՌ է… Այս առումով, որևէ կասկածանք չունենք:

Նա ՄԵԾ է նաև նրանով, որ երբեք չի կեղծել ինքն իրեն, չի խուսափել ընդունել իր, թեկուզ և փոքր, սխալները. միշտ կանգնած է եղել պետականության ամրապնդման դիրքերում, նվիրված է մնացել իր ընկերներին՝ բանվորից՝ մինչև նախագահ: Արարքցյանին հնարավոր չէ ոչ վախեցնել, ոչ՝ կաշառել, ոչ՝ գայթակղել: Ու նա երբեք չդարձավ կոնյենկտուրային որոշումեր ընդունող ղեկավար:

Այսօր Բաբկեն Արարքցյանն արդեն 75 տարեկան է: Եվ մենք, նրան ջերմորեն շնորհավորում ենք: 

Գագիկ Ներսիսյան, Հովհաննես Թոքմաջյան, Արմեն Կիրակոսյան

ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավորներ

 

Բաբկեն Արարքցյանի կենսագրությունը.

Ծնվել է 1944թ. սեպտեմբերի 16-ին՝ Երևանում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը (1966)։ 1977-1990 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում, 1986 թվականից ղեկավարել է հաշվողական մաթեմատիկայի մեթոդների կիրառումը բնական գիտությունների ամբիոնը։ Ղարաբաղյան շարժման Հայաստանյան կոմիտեի (1988, մայիս) և ՀՀՇ հիմնադիր-անդամ (1989 թվականի նոյեմբերից 2000 թվականի դեկտեմբերը՝ ՀՀՇ վարչության անդամ)։ 1988 թվականի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ ձերբակալվել է և 6 ամիս Մոսկվայում պահվել նախնական կալանքի տակ։ 1990 թվականի մայիսին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր, օգոստոսին՝ ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ, այնուհետև՝ նախագահ։ 1998 թվականի փետրվարի 4-ին, ելնելով իր սկզբունքներից, հրաժարական է տվել։ 1999 թվականից՝ Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման «Արմատ» կենտրոնի հիմնադիր-ղեկավարն է:

Facebook Comments