Եռյակը հայտնի է…

Օրերս մենք խոսել ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստնի ազգային համալսարանում սկիզբ առած խուլ դժգոհությունների մասին, կապված բուհի ղեկավարության կողմից, ֆինանսական հարցերուվ պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտական աստիճան շնորհելու գործընթաց սկսելու կապակցությամբ(այստեղ):

Պրոռեկտոր Մարնե Ղազարյանը

Չունենալով ինժեներական կրթություն, հեռու լինելով բուհական համակարգից, գիտության հետ չունենալով որևէ առնչություն, 2014 թվականից Մարինե Ղազարյանին վստահվեց ոչ միայն ֆինանսական գծով պրոռեկտորի պաշտոնը, այլ նաև համալսարանը հանրապետությունում և արտերկրում ներկայացնելու լիազորությունները:

Եվ այսօր, ականատեսն ենք դառնում համալսարանի աշխատակիցների համար ևս մի ստորացուցից դրսևորման. ռեկտոր Գագիկ Գալստյանն ամեն ինչ անում է, որ իր կողմից ղեկավարած ՀՀ ԲՈԿ-ի թիվ 30 “Շինարարություն” մասնագիտական խորհրդի միջոցով թեկնածուի գիտական  աստիճան շնորհվի այդ անձնավորությանը, ընդ որում` տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 

Սակայն, ռեկտոր Գալստյանին, կարծես թե, չի հաջողվում իր կողմից պլանավորված խնդիրները լուծել “ներքին խոհանոցում”, կիրառելով իրեն հոգեհարազատ` “Լավ եմ անում” գործելաոճը:

Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու և եզրակացություն ներկայացնելու նպատակով ԲՈԿ-ը , “Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգ”-ի համաձայն,հաստատեց հետևյալ մասնագետներին. 

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արկադի Բարխուդարյան.

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյան.

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյան:

Եթե ռեկտոր Գալստյանը կարող էր հույս ունենալ օգտագործել ադմինիստրատիվ լծակները և ինչ որ կերպ ազդել իր ենթակայությամբ աշխատող Արկադի Բարխուդարյանի և Ռազմիկ Փետևոտյանի վրա ու նրանցից “կորզել” ցանկալի որոշում, ապա Հովհաննես Թոքմաջյանի վրա ազդելու նա որևէ տարբերակ չունի:

Հարկ է նշել, որ հաստատված երեք մասնագետներն էլ փորձառու են և շատ ճանաչված` ինչպես հանրապետությունում, այնպես էլ` արտերկրում: Արկադի Բարխուդարյանը և Հովհաննես Թոքմաջյանը սովետական ժամանակաշրջանի դոկտորներ են. Բարխուդարյանն իր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 1990թ.` Մոսկվայում, Թոքմաջյանը` 1991թ.` Լենինգրադում:  Բացի այդ, հենց Հովհաննես Թոքմաջյանն է եղել եռյակի մյուս անդամի` Ռազմիկ Փետեոտյանի և Մարինե Ղազարյանի գիտական ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Մարկոսյանի դոկտորական ատենախոսությունների գիտական խորհրդատուն, այնպես որ հրաշալի ծանոթ է նրանց կողմից կատարվող աշխատանքներին:

Այսինքն, սպասվում է լուրջ, մանրակրկիտ ուսումնասիրություն` անկանխատեսելի ելքով: Դե ինչ, մասնագիտական քննարկումների առաջին փուլի մեկնարկը տրված է: Սպասենք զարգացումներին և հուսանք, որ ամեն ինչ կարվի, որպեսզի չխոչնդոտվի մասնագետների բնականոն աշխատանքը: 

Հիշեցնենք, որ ատենախոսության նախնական ուսումնասիրության փուլում, եզրակացության մեջ նշվում է` ա) ատենախոսության համապատասխանությունը հաստատված թեմայի թվանիշին (անհրաժեշտության դեպքում նշելով առկա այլ թվանիշերի մասնաբաժինները), բ) հրատարակված հոդվածներում ատենախոսության հիմնական դրույթների ընդգրկման ամբողջականությունը, գ) ատենախոսության համապատասխանությունը “ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի” 10-րդ կետին:

Գագիկ Ներսիսյան

 

Facebook Comments