Պետրոս Համբարձումյան — Գագիկ Գալստյան 7-0

Այսօր կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտխորհրդի նիստ, որտեղ պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանը հավաքեց 7 կարևոր ձայն:

Թեև քվեարկության արդյունքներով, ամբիոնի վարիչ ընտրվեց այլ անձնավորություն, սակայն ռեկտոր Գալստյանի կողմից կազմավորած գիտխորհրդում, դա երկրորդական նշանակություն ունի: Այդ մասին մենք նախկինում էլ բազմիցս ասել ենք:

Այստեղ կարևորը հենց այս 7 ձայներն էին, ովքեր վաղը, բուհի առողջ ուժերի հետ, նոր համալսարան են կառուցելու:

Պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանը, հստակ գիտակցելով, որ Գագիկ Գալստյանի գիտխորհրդում որևէ շանս չունի անցնելու, արժանապատվորեն դրեց իր թեկնածությունը և պայքարեց մինչև այս փուլի վերջին պահը, այդպիսով բացահայտելով համալսարանում տիրող հոգեբանական կոլապսային վիճակը:

Այսօր նաև բացահայտվեց այն ուժերի սնանկությունը, ովքեր նեղ անձնական ու ընկերական հարաբերությունները վեր դասեցին գաղափարական պայքարի սկզբունքներից և իրենց վարքագծով նպաստեցին Գագիկ Գալստյանի ծրագրած սցենարի իրականացմանը: Սա կարելի է և պետք է ներել երիտասարդ գործընկերներին, սակայն երբեք մոռանալ չի կարելի: 

Սպասենք հետագա զարգացումներին:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments