ՏԱՐԱԿԱՐԾԻՔ. Բուհերի և ինստիտուտների միավորումը կհանգեցնի ճգնաժամի, թե՞ կդառնա հնարավորությունների պատուհան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Հայաստանյան որոշ բուհեր և ինստիտուտներ կարող են միավորվել: Օրերս նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Առաջիկայում Գիտությունների ազգային ակադեմիայի հետ քննարկումներ կլինեն նաև ակադեմիայի կազմում գտնվող բուհերի և ինստիտուտների սերտ համագործակցության, ընդհուպ միավորման հարցի շուրջ:

Նախարարի խոսքով՝ այսօր բավական արդյունավետ համագործակցության օրինակներ կան, մասնավորապես ՝ Սլավոնական համալսարանի և Գիտությունների ակադեմիայի միջև։ Իսկ ինչի՞ կհանգեցնի բուհերի և ինստիտուտների խոշորացումը, արդյո՞ք կրթության որակի բարձրացումն ապահովելու համար չկան այլընտրանքային ուղիներ, և արդյոք բուհերն իրենք պատրաստ են այդ գործընթացին:

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի և կրթության փորձագետ Գրիգոր Բաբայանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/91703.html?fbclid=IwAR3SB2v_UJrRto-ZoGQlcbGprTgOYZ57RhzTb2142bCQ3TKnyIJVOIm1Wow 

Facebook Comments