ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈԻՄ. ԴՐՎԱԳ 2

Երբ հրապարակվեցին ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության տասնյակ դրվագներ, նա  սրիկայություն որակեց նման տեղեկատվություն հրապարակելը, ապա հավելեց. «Չեմ ուզում նման բաների մեջ ընկնել, երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ» (մանրամասներն` այստեղ, այստեղ): 

Համաձայն պայմանավորվածության (այստեղ) յուրաքանչյուր օր, rector.am կայքում կտեղադրվեն Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության գրագողության դրվագները, այսինքն՝ ատենախոսության այն հատվածները, որոնք, առանց հղումի ներմուծվել են ռեկտորի գիտական աշխատանքի մեջ՝ այլազգի հեղինակների աշխատություններից: Օրական մեկ դրվագ (հանգստյան օրերը կլինեն շաբաթն ու կիրակին: Հավանաբար մինչև Ամանոր կվերջացնենք):

Եթե սրանից հետո Գագիկ Գալստյանը կշարունակի ասել՝ «երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ», ուրեմն կամ նա չի տիրապետում իրավիճակին կամ էլ` հանրության կարծիքը նրա համար առոչինչ է:

Երկու դեպքում էլ նա պետք է ներողություն խնդրի հասարակությունից և ինքնակամ հեռանա ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի պաշտոնից:   

Եվ այսպես՝ գրագողության դրվագ 2

Ատենախոսության 148-րդ էջում, երկրորդ պարբերության 7-րդ տողում, առանց հղման, շարադրված է.

 «Занимая промежуточное положение между тяжелыми и легкими бетонами, бетоны на смешанных заполнителях мало отличаются от первых прочности на сжатие и одновременно обладают положительными качествами вторых- высокой трещиностойкостью, выносливостью и долговечностью» 

Այս տողերը, Գագիկ Գալստյանի “գրչին” չեն պատկանում:

Դրանք արտագրված են հետևյալ աղբյուրից:

Бабков В.В., Мохов В.Н., Капитонов С.М., Комохов Л.Г. Структурообразование и разрушение цементных бетонов. — Уфа: ГУП “Уфимский полиграфкомбинат”, 2002 г. — 376 с. (էջ. 29, երրորդ պարբերության երրորդ տող)  

 Занимая промежуточное положение между тяжелыми и легкими бетонами, бетоны на смешанных заполнителях мало отличаются от первых по прочности на сжатие и одновременно обладают положительными качествами вторых — высокой трещиностойкостью и прочностью на растяжение, выносливостью и долговечностью. (այստեղ): Դա հստակ երևում երևում է նաև վերը նշված գրքի լուսապատճենից։

Թեք գրառումը 100 տոկոսով համնկնում է Գագիկ Գալստյանի ատենախոսությունում գրված՝ առանց հղումների տեքստի հետ: 

Մինչ Վաղը:

P.s. 1 Հիշեցնենք, որ գրագողության պատճառով պաշտոնանկ են արվել եվրոպական պետությունների նախագահներ, վարչապետներ, նախարարներ, ռեկտորներ, այլ ազդեցիկ անձինք: (մանրամասներն՝ այստեղ): Գագիկ Գալստյանը ոչ մի բանով նրանցից լավը չէ: Պարզապես նա ապրում է Հայաստանում: Իսկ այստեղ իրավիճակ է փոխվել:

P.s. 2 Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Պարզ է, որ գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

 Գագիկ Ներսիսյան 

Facebook Comments