ԵՊԲՀ-ում այսուհետ անվանական կրթաթոշակառու ստոմատոլոգները կսովորեն անվճար, գերազանցները 50 % զեղչով

Երևանի պետական բժշկական համալսարանը որոշել է ստոմատոլոգիական ֆակուլտետի լավագույն ուսանողներին տրամադրել արտոնություն: 2017-2018 թ.թ. անվանական կրթաթոշակառուների ուսման վարձը բուհը կփոխհատուցի ամբողջությամբ, իսկ գերազանցության վկայական ստացածներինը՝ 50% -ով: Համալսարանի ղեկավարությունը քննարկում է նաև եկող տարի նույն արտոնությունները տրամադրել ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին, այն պարագայում, երբ անվանական կրթաթոշակառուների և  գերազանցությամբ ավարտածների քանակը կլինի ավելին, քան պետության կողմից տրամադրված պետական պատվերի և նպատակային տեղերը: 

Որակյալ և կրթված մասնագետը միշտ էլ պահանջված է, և համալսարանը մշտապես աջակցելու է իր ուսանողներին՝ հասանելի կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով։ Նշենք նաև, որ բուհն այս տարի ունի 3 անվանական կրթաթոշակառուներ և 6 գերազանց առաջադիմություն ունեցող ապագա ստոմատոլոգներ:

ԵՊԲՀ լրատվական ծառայություն 

Facebook Comments