ԱՐՁԱԳԱՆՔ ԿԱՄ ՄՏՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԻՐԻՆԱ ՎԱՆՅԱՆԻ ՀԵՏ․ Գագիկ Ներսիսյան

Կարդացի ճարտարապետաշինարարական համալսարանի հեղինակավոր դասախոսներից՝ Իրինա Վանյանի կարծիքը՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական անենախոսության մեջ տեղ գտած արտագրությունների վերաբերյալ իմ կողմից ներկայացված մտահոգությունների մասին և որոշեցի արձագանքել։

Իրինա Վանյանը գրում է․ «Հարգելի պարոն Ներսիսյան, այս բազմաթիվ պրոբլեմների շարքում, որոնք լուծվում են պարոն Գալստյանի կողմից համալսարանի համար, ուղղակի անհարմար է անընդհատ անդրադառնալ այս հարցին: Խնդրում եմ գնահատեք մարդուն իր բարի գործերով….համեցեք ՃՇՀԱՀ…Իրինա Վանյան»։

Հարգելի տիկին Վանյան, խորապես հարգում եմ Ձեզ։ Գիտեմ համալսարանի միջազգային վարկի բարձրացման գործում ունեցած Ձեր անձնական ավանդի մասին՝ դեռևս 2006 թվականից։ Դուք առավելագույնս ներդրել եք Ձեր ջանքերը, որ մեր բուհը մի քիչ նմանվի եվրոպական համալսարաննեին։ Միթե՞ Դուք ուզում եք, որ, օրինակ, Գերմանիայի կրթության նախարարը մեկ տող արտագրելու համար հրաժարական ներկայացնի, իսկ Ձեր ռեկտորը, ով երկու նախադասություն իրար հետ կապել չի կարողանում, շարունակի պաշտոնավարել այս կարևոր բուհում։ Ես հորդորում եմ Ձեզ ավելի սկզբունքային լինել։ Հիմնավորեմ ասածս․

Պաշտոնատար անձի կողմից կատարվել է արարք, որն ամբողջ աշխարհում գնահատվում է որպես գողություն։ Երբ ռեկտոր Գլստյանից անկախ պատճառներով, այդ բոլորը բացահայտվել է, ի՞նչ է արել ինքը․

հրաժարական է ներկայացրե՞լ,

որևէ կերպ ներողություն է հայցե՞լ,

զղջզցե՞լ է։

Ամենևին։

Նա, արհամարելով հասարակական կարծիքը, չկայացած մարդուն բնորոշ անբարտավանությամբ, թաքնվելով նախարար Մկրտչյանի թիկունքում, հոխորտացել է՝ «երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ» (մանրամասներն այստեղ

Այլ կերպ ասած՝ դա նշանակում է «ԼԱՎ ԵՄ ԱՐԵԼ» կամ «ԻՄ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ»։

Ու այս պարագայում, տիկին Վանյան, Դուք կարող եք ինձ ասե՞լ՝ անհարմար է անընդհատ անդրադառնալ այս հարցին։

Անկեղծ չեք, տիկին Վանյան։

Եվ միթե՞ գրագողությունը միայն ատենախոսության էջերում են։ Այդ նույն տխրահռչակ Գալստյանը չէ, որ իրեն է վերագրում համալսարանի բոլոր նվաճումները, առավել ևս նրանք, որոնց հետ  ոչ մի կապ չունի ինքը, ու նաև պետական պարգևներ է ստանում դրանց համար։ ԴԱ ԷԼ ՆՈՒՅՆ ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է։ Չէ որ այդ բոլորի մասին Դուք լավ գիտեք; Ու բոլորի պես լռում եք։

Հիմա խոսենք “այն բազմաթիվ պրոբլեմների մասին, որոնք լուծվում են պարոն Գալստյանի կողմից համալսարանի համար” ու փորձենք “գնահատել մարդուն իր բարի գործերով“․

Չորս տարիների գալստյանական պաշտոնավարման ընթացքում

գուցե՞ համալսարանի բյուջեն է ավելացե՞լ,

աշխատավարձերն են բարձրացե՞լ,

գիտական կադրերի աճի դինամիկան է աճե՞լ,

ուսանողների թիվն է ավելացե՞լ,

գիտական հանդեսների պարբերականությունն է ավելացե՞լ,

աշխարհի կողմից ընդունվող միջազգային նոր գիտաժողովներ է ստեղծե՞լ,

նոր դասագրքեր ու մենագրություններ են գրվե՞լ,

գուցե՞ համալսարանը ինսիտուցիոնալ եվրոպական ակրեդիտացիայից հետո, ծրագրային հավատարմագրման օրինակներ ունի՞․․․

գուցե՞ Ստեփանակերտի ջրամատակարարման կամ օդանավակայանի մսաշտաբի նոր նախագծեր է իրականացվել,

միթե՞ Դուք ուզում եք խոսել Գալստյանի վարած խայտառակ կադրային քաղաքականության, պրոֆեսիոնալ կադրերի պաշտոնանկությունների, 

կամ էլ՝ թերբեռնված խմբերում 3/4-ով չպարապված դասերի,

գուցե՞ 80 և ավելի տոկոս բացակայություններով համալսարանում համատարած իրականացվող կամ չիրականացվող դասերի մասին։

Տիկին Վանյան, համալսարան հրավիրելով, այդ ի՞նչ պիտի ցույց տաք ինձ՝ զարմացնելու համար․

Նոր ճաշարանի շենքը՞, թե՞ կանաչ դահլիճը։ Ես դա գիտեմ, գիտեմ․․․

Սակայն Դուք դեռ չգիտեք այն, ինչը ես գիտեմ, այդ թվում՝ ճաշարանի ու կանաչ դահլիճի մասով։

Ու երբ իմանաք, շատ վատ պիտի զգաք Ձեզ, որ այդ անձնավորության համար դրվատանքի խոսքեր եք ասել։

Առայժմ այսքանը։ Լավ մնացեք։   

Հարգանքով՝

Գագիկ Ներսիսյան 

Facebook Comments