ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈԻՄ. ԴՐՎԱԳ 3

Հիշեցնենք, որ երբ հրապարակվեցին ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության տասնյակ դրվագներ, նա  սրիկայություն որակեց նման տեղեկատվություն հրապարակելը, ապա հավելեց. «Չեմ ուզում նման բաների մեջ ընկնել, երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ» (մանրամասներն` այստեղայստեղ): 

Համաձայն պայմանավորվածության (այստեղ) յուրաքանչյուր օր, rector.am կայքում կտեղադրվեն Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության գրագողության դրվագները, այսինքն՝ ատենախոսության այն հատվածները, որոնք, առանց հղումի ներմուծվել են ռեկտորի գիտական աշխատանքի մեջ՝ այլազգի հեղինակների աշխատություններից: Օրական մեկ դրվագ (հանգստյան օրերը կլինեն շաբաթն ու կիրակին: Հավանաբար մինչև Ամանոր կվերջացնենք):

Եթե սրանից հետո Գագիկ Գալստյանը կշարունակի ասել՝ «երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ», ուրեմն կամ նա չի տիրապետում իրավիճակին կամ էլ` հանրության կարծիքը նրա համար առոչինչ է:

Երկու դեպքում էլ Գագիկ Գալստյանը պետք է ներողություն խնդրի հասարակությունից և ինքնակամ հեռանա ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի պաշտոնից:   

Մեզ հարիր չէ ունենալ ռեկտոր, ով երկու նախադասություն չի կարողանում իրար հետ կապել։

Ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության գրագողության դրվագ 

Ատենախոսության 239-րդ էջում, երկրորդ պարբերության 7-րդ տողում, առանց հղման, շարադրված է.

 «Это соотношение является обязательным, если ремонтная система должна выдерживать все усилия и напряжения, вызываемые полной нагрузкой, и при этом не терять своих свойств и не разрушаться в конкретных условиях окружающей среды и в течении определенного времени». 

Այս տողերը, Գագիկ Գալստյանի “գրչին” չեն պատկանում:

Դրանք արտագրված են հետևյալ աղբյուրից:

Закржевский М.В. ООО «БАСФ Строительные системы», г. Москва -РЕМОНТ, УСИЛЕНИЕ И МОНТАЖ СТРОИТЕЛЬНЫХ КОНСТРУКЦИЙ.

ВЫСОКОТОЧНАЯ ЦЕМЕНТАЦИЯ ОБОРУДОВАНИЯ․ ( այստեղ )

“Это соотношение является обязательным, если ремонтная система должна выдерживать все усилия и напряжения, вызываемые полной нагрузкой, и при этом не терять своих свойств и не разрушаться в конкретных условиях окружающей среды и в течение определенного временного промежутка”.

Թեք գրառումը 100 տոկոսով համնկնում է Գագիկ Գալստյանի ատենախոսությունում գրված՝ առանց հղումների տեքստի հետ: 

Մինչ Վաղը:

P.s. 1 Հիշեցնենք, որ գրագողության պատճառով պաշտոնանկ են արվել եվրոպական պետությունների նախագահներ, վարչապետներ, նախարարներ, ռեկտորներ, այլ ազդեցիկ անձինք: (մանրամասներն՝ այստեղ): Գագիկ Գալստյանը ոչ մի բանով նրանցից լավը չէ: Պարզապես նա ապրում է Հայաստանում: Իսկ այստեղ իրավիճակ է փոխվել:

P.s. 2 Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Պարզ է, որ գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

 Գագիկ Ներսիսյան 

 

 

Facebook Comments