Այսօր Էդուարդ Եգորյանի ծննդյան օրն է …
1953 թ. նոյեմբերի 5-ին ծնվել է ճանչված քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանը:
Նա, 1991-1995թթ ղեկավարելով իշխող ՀՀՇ կուսակցության ԱԺ ֆրակցիան և մինչև 1997թ սեպտեմբերի 10-ը ԱԺ պետա-իրավական հանձնաժողովը, իր մեծագույն ներդրումն է ունեցել օրենսդրական դաշտի և պետական ինստիտուտների ձևավորման գործում, մասնավորապես`1990թ Անկախության հռչակագրի և 1995թ ՀՀ Սահմանադրության մշակման ու ընդունման մեջ:
Ժողովրդավարության, ընտրական համակարգի, ազատ ձեռներեցության զբաղվելու և հովանավորչության հարցերում, իշխող վերնախավի հետ ունենալով լուրջ տարաձայնություններ` Եգորյանը 1997թ սեպտեմբերի 9-ին 9 համախոհների հետ Ազգային ժողովում ձևավորում է «Հայրենիք» պատգամավորական խումբը:
1998թ նա հիմնադրում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը:
Եգորյանն իր կյանքը նվիրեց երկրում ժողովրդավարության հաստատման և մոնոպոլիաներից ազատ տնտեսական հարաբերությունների հաստատման գործին: Նա մինչև իր կյանքի վերջին օրը պայքարեց Հայաստանում ուժի և փողի իշխանության հաստատման դեմ:
Էդուրադ Եգորյանն իր մահկանացուն կնքեց 45 տարեկան հասակում՝ 1999թ. օգոստոսի 10-ին: Անբացատրելի մահ՝ դարի ոճրագործությունից երկու ամիս առաջ:
Էդուարդ Եգորյանի մահվան օրվանից հետո՝ Հայաստանում դադարեց նաև քաղաքական ռոմանտիզմի գոյությունը:
Գագիկ Ներսիսյան