Խոսում են թվերը. ռեկտոր Գալստյանի գահավիժումը: Դրվագ 1. Բուհի եկամուտներն` ըստ տարիների

Ճարտարապետաշինարարական համալսարանի առաջին ռեկտորն` Արեստ Բեգլարյանն էր: Նա ղեկավարել է բուհը 1989-ից` մինչև 2005 թվականը:

Հովհաննես Թոքմաջյանը համալսարանը ղեկավարել է 2006-ից` մինչև 2014 թվականը: Նրան փոխարինել է Գագիկ Գալստյանը, ով ղեկավարում է բուհը 2014 թվականից` մինչ օրս:

Նկ. 1-ում ներկայացված են տվյալներ, թե ինչպես են փոխվել բուհի եկամուտները` երեք ռեկտորների պաշտոնավարման տարիներին:

Նկ. 1 Բուհի եկամուտներն՝ ըստ տարիների. Կապույտը՝ ռեկտոր Ա.Բեգլարյանի պաշտոնավարման տարիներին, Կանաչը՝ Հ.Թոքմաջյանի, կարմիրը՝ Գ.Գալստյանի:

Հարկ է նշել, որ Ռեկտոր Բեգլարյանին բաժին է ընկել բուհի գոյատևման ժամանակահատվածը, և դա նրան , մեծ հաշվով, հաջողվել է: 2005 թ. բուհի եկամուտները կազմել են շուրջ 560 մլն. դրամ: Այդ ցուցանիշով նա ռեկտորի պաշտոնը հանձնել է Հ.Թոքմաջյանին:

Հովհաննես Թոքմաջյանի կառավարման տարիներին բուհի մուտքերն աճել և 2013 թ. կազմել են 1 մլրդ. 935 մլն. դրամ (առավելագույնն եղել է 2011թ.-ին`1.962.139.000 դրամ): Հիշեցնենք, որ 2011թ. դպրոցներում շրջանավարտների թողարկում չլինելու պատճառով՝ ֆինանսական մուտքերը 2012թ. որոշ չափով պակասել են:

Գագիկ Գալստյանի կառավարման տարիներին, ֆինանսական մուտքերի ցուցանիշը գրեթե դադարել է աճել.  2014-2017թթ. բուհի եկամուտները տատանվել են 2 մլրդ. դրամի շրջակայքում, իսկ 2018 թ. այն կազմել է 1.962.094.000 դրամ:

Առաջին հայացքից թվում է, որ թեև  ռեկտոր Գալստյանի պաշտոնավարման տարիներին բուհում ֆինանսական մուտքերի աճ չի արձանագրվել, սակայն նրան հաջողվել է պահպանել կայուն վիճակ: Նախկինում կասեին՝ “годы застоя”.

Սակայն սա՝ միայն առաջին հայացքից. 2014թ.-ից կտրուկ ավելացել են բուհին պետբյուջեից հատկացվող գումարները և բարձրացվել են ուսման վարձերը:

Ֆինանսական տարեկան գրեթե նույն մուտքերի առկայության պայմաններում (օրինակ՝ Հ.Թոքմաջյան՝ 1,96 մլրդ դրամ՝ 2011թ. և Գ.Գալստյան՝ 1,96 մլրդ դրամ՝ 2018թ), Գագիկ Գալստյանի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում, համալսարնը պետբյուջեից ու ուսման վարձերի ավելացումից լրացուցիչ ստացել է շուրջ 1,5 միլիարդ դրամ (oրինակ, 2011թ. պետբյուջեից մուտքերը կազմել են 175,3 մլն. դրամ, իսկ 2018թ.՝ 438,9 մլն. դրամ: Ուսման վարձերից մուտքերը 2011թ. կազմել են 1042 մլն. դրամ, իսկ 2018թ.՝ 1154 մլն. դրամ):

Այսինքն, ռեկտոր Գալստյանի պաշտոնավարման տարիներին, միջին հաշվով տարեկան ունենք մուտքերի 15% անկում, կամ այլ կերպ ասած՝ պետբյուջեից ու ուման վարձերի ավելացումից եկած գումարները մուտքագրվելու դեպքում, ռեկտոր Թոքմաջյանի պաշտոնավարման տարիներին բուհի տարեկան եկամուտները 2011թ. -ից հետո կկազմեին շուրջ 2,3 մլրդ դրամ: 

Թե ինչ մեխանիզմով և ինչպես են իրացվել համալսարան մուտքագրված այս լրացուցիչ գումարները, և ի՞նչ են շահել դրանից բուհն ու համալսարանի աշխատակիցները՝ կներկայացնենք հաջորդիվ:

 

Կայքի վերլուծական կենտրոն

 

Facebook Comments