Գագիկ Գալստյանի վերարտադրմանը կաջակցեն նաև հանդերձյալ աշխարհից

Այսօր ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պաշտոնական կայքում տեղադրված է մի հոդված, որը վերջանում է հետևյալ տողերով.

“Նիստի ավարտին՝ որպես ամփոփում, ամբիոնը, բարձր գնահատելով համալսարանի ռեկտորի հնգամյա բեղմնավոր գործունեությունը և արժևորելով նրա մարդկային ու կազմակերպչական որակները, պատրաստակամություն հայտնեց ողջ ներուժով սատարել՝ Գագիկ Գալստյանի պաշտոնավարությունը շարունակական դարձնելու համար” (այստեղ):

Ամբիոնի նիստը լուսաբանող նկարից հետևում է, որ նորաթուխ պրոֆեսոր Էմմա Հարությունյանի գլխավորած ամբիոնը, հավատարիմ մնալով՝ հանգուցյալներին ընտրություններին մասնակից դարձնելու, ոչ վաղ անցյալում հանրապետությունում լայնորեն կիրառվող ավանդույթին, Գագիկ Գալստյանի պաշտոնավարությունը շարունակական դարձնելու պայքարում մտադիր են դիմել նաև երջանկահիշատակ Գառնիկ Շախկյանի և Համլետ Խաչատրյանի օգնությանը:

Խոնհարվելով մեր լավ ընկերների հիշատակի առջև, Գագիկ Գալստյանի հնգամյա բեղմնավոր գործունեությունը գնահատողներին և նրա մարդկային ու կազմակերպչական որակները արժևորողներին խնդրում ենք հիշել հանդերձյալ աշխարհից ընտրություններին սատարելու դառը փորձը և իրենց չկայացած ժողովները չփորձել ներկայացնել անցած գնածած օրերի լուսապատկերներով:

Իսկ ճարտարապետաշինարարական համալսարանում, վաղուց արդեն ժամանակն է, որ մեկը կանգնի ու  գործող ռեկտորին ասի. “ԱՐՔԱ՝ ԴՈՒ ՄԵՐԿ ԵՍ” :

 

 

Facebook Comments