ICOLD-ի և IAHR -ի հետ համագործակցության դադարեցումը՝ որպես ռեկտոր Գագիկ Գալստյանի ապաշնորհ կառավարման արդյունք

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից կատարած կամայականությունների մասին շատ է գրվել: Երբեմն նրա գործողություններն այնքան անտրամաբանական են լինում, որ նույնիսկ դժվար է լինում հավատալ, որ նա ունակ է նման քայլեր անելու: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Գագիկ Գալստյանը կոմպենտետ չէ ճարտարապետաշինարարական համալսարանը ղեկավարելու համար: Հաճախ նրա որոշումները հիմնված են լինում կամակորության, ատելության, ինչ որ մեկին հաճոյանալու, անձնական վրեժխնդրության, ու նման զգացումների վրա:
Որպես անձնավորություն, Գագիկ Գալստյանն անսահման հեռու է և կրթությունից և գիտությունից: Ավելին, նա չի ընկալում գիտության կարևորության դերը համալսարանի զարգացման գործում: Դրա ապացույցներից է նաև ICOLD և IAHR միջազգային ճանաչված կազմակերպությունների համագործակցության խզումը համալսարանի հետ, 2014թ.-ին, անմիջապես այն բանից հետո, երբ իրեն տրվեց բուհը ղեկավարելու լիազորությունը (այստեղ):
Որպեսզի հասարակության համար պարզ լինի, թե ինչ կարևոր է Հայաստանի համար միջազգային այդ հզոր կազմակերպությունների հետ համագործակցությունը, որոշեցինք պատրաստել այս նյութը:
Բոլորը գիտեն, թե ինչպիսի նշանակություն ունեն մեր երկրի համար ջրային ռեսուրսները: Հայաստանում այսօր գործում է 80 և ավելի մեծ ու փոքր ջրամբար, որոնցից 17-ը՝ խոշոր են, հիմնականում՝ բարձր պատվարներով, որոնք ինժեներական մշտական հոգածության կարիք ունեն և հսկայական վտանգ են ներկայացնում հնարավոր վթարների դեպքում: Մենք ունենք նաև բազմաթիվ մեծ ու փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք անհրաժեշտ լինելով մեր երկրի համար, բնապահպանական որոշակի խնդիրներ են առաջացնում: Վերջապե, մենք ունենք Սևանա լճի պրոբլեմ:
Սա է պատճառը, որ տասնամյակներ շարունակ, ջրային ոլորտի մասնագետները Հայաստանում ունեցել են մեծ հեղինակություն: Դեռևս խորհդային տարիներին, նաև հայ հիդրոշինարարներն էին նախագծում, հետազոտում ու կառուցում խոշորագույն հիդրոկառույցներ Սիբիրում և Աֆրիկայում, Հյուսիսային Կովկասում ու Կուբայում, ամբողջ աշխարհում:
Հիդրավլիկական հետազոտությունների հայկական դպրոցի հիմնադիրն ու ղեկավարը, ակադեմիկոս Իվան Եղիազարովն էր՝ լեգենդար Վոլխովի ՀԷԿ-ի կառուցողներից և ԳՈԷՌԼՈ-ի հեղինակներից մեկը: Հենց Եղիազարովի անմիջական մասնակցությամբ է ստեղծվել Հիդրավլիկական հետազոտությունների միջազգային ասոցիացիան՝ նույն IAHR-ը, ինչը ստալինյան ժամանակաշրջանի համար բացառիկ օրինակներից էր:
Պոլիտեխնիկի հիդրավլիկայի ամբիոնը, լավագույններից մեկն էր Խորհրդային Միությունում: Սակայն, Եղիազարովի մահվանից հետո, մինչև 1988 թվականը, Հայաստանի մասնագետներից ոչ ոք չէր կարողանում ընդգրկվել ոչ միայն IAHR-ի, այլ նաև՝ դրա Սովետական ազգային կոմիտեի կազմում: Վրաստանից ու Ադրբեջանից ընդգրկված մասնագետներ կային, Հայաստանից՝ ոչ: Միայն 1988 թվականին IAHR-ի Սովետական ազգային կոմիտեի կազմում, հաջողվեց ընդգրկվել, այն ժամանակ դեռևս տեխնիկական գիտությունների թեկնածու Հովհաննես Թոքմաջյանին և տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Գաբայանին: Մեկ տարի անց՝ 1989 թ. Հովհաննես Թոքմաջյանն ընտրվեց IAHR-ի Սովետական ազգային կոմիտեի երիտասարդական ստորաբաժանման նախագահ: Սակայն, Բարձր պատվարների ICOLD միջազգային խոշորագույն գիտական կազմակերպության մուտքը, Հայաստանի ներկայացուցիչների համար մնում էր փակ: Պետք էր սպասել ևս 22 տարի: Միայն 2011թ., Լյուցեռնի գագաթաժողովում՝ Հայաստանին կնդունեն ICOLD-ի լիիրավ անդամ ու կգրանցվի ICOLD-ի Հայաստանի կոմիտեն՝ որը կգործի Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանում: Սակայն, այն կգործի ընդամենը 3 տարի, մինչև Գագիկ Գալստյանի կողմից ռեկտորի պաշտոնն ստանձնելը…
2014թ., ռեկտոր Գագիկ Գալստյանի վոլյունտարիստական գործունեության հետևանքով, կդադարեցվի համագործակցությունը ICOLD և IAHR կազմակերպությունների հետ:
Մենք Ձեզ կպատմենք ICOLD-ի և IAHR-ի հետ համալսարանի համագործակցության այդ երեք տարիների մասին: Այն մասին, թե ինչպիսի նշանակություն ուներ այդ համագործակցությունը համալսարանի ու նաև մեր երկրի միջազգային գիտական վարկանիշի վրա, ինչպիսի կարևոր դեր այն ունեցավ մեր բուհի համար՝ եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու գործընթացում:

Եվ այսպես, ICOLG -ի մասով ամեն ինչ սկսվեց Լյուցեռնից: Շվեյցարիայում գումարվել էր ICOD-ի 79-րդ գագաթաժողովը, որը գրանցեց Բարձր պատվարների Հայաստանի կոմիտեն:
Կոմիտեի նախագահ ընտրվեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանը, իսկ Գլխավոր քարտուղար՝ տեխնիկական գիտությունների դոկտոր (այն ժամանակ՝ թեկնածու) Վաչե Թոքմաջյանը:
IAHR-ի կազմակերպության Հայաստանի ազգային ասոցիացիայի նախագահն էր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, իսկ Գլխավոր քարտուղարը՝ տեխնիկական գիտությունների դոկտոր (այն ժամանակ՝ թեկնածու) Արմինե Սիմոնյանը:
Հիդրոտեխնիկայի բնագավառում Հայաստանի համար սկսվեց արգասաբեր աշխատանքի ու համագործակցության ժամանակաշրջան:



Ճապոնիայում ICOLD-ի 80-րդ գագաթաժողովին Հայաստանի պատվիրակությունը հանդես եկավ ծանրակշիռ գիտական զեկուցումներով:
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի , Ինդոնեզիայի, Բուրկինա Ֆասոյի պատվիրակությունների հետ: Կիոտոյի գագաթաժողովում ICOLD-ի նախագահ ընտրվեց Բուրկինա Ֆասոյի ներկայացուցիչ Ադամ Նամբրեն: Այլընտրանքային ընտրության ժամանակ որոշիչ դեր ունեցավ հենց մեր պատվիրակության քվեարկությունը: Ադամ Նամբրեն ICOLD-ի նախագահի պաշտոնում մնաց մինչև 2015թ.:

Ադամ Նամբրեի և Հայաստանի պատվիրակության անդամների հարաբերությունները միշտ մնացին շատ ջերմ ու ընկերական:


Ադամ Նամբրեի անձնական նախաձեռնությամբ, ICOLD-ի Հայաստանի կոմիտեին ուղարկվում էր ICOLD -ի գիտական տեղեկատվության ողջ փաթեթը:
Կիոտոյում հայ մասնագետների ձեռքբերումների ու առաջիկա ծրագրերի մասին ներկայացրեց ICOLD-ի Հայաստանի կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանը: Համաշխարհային հսկաների հետ համատեղ քայլելու ջրային ոլորտի մեր մասնագետների համար ճանապարհը բաց էր…
Լիագումար նիստից առաջ: Կիոտո, 2012թ.



Հաջորդ՝ 81-րդ գիտաժողովը տեղի ունեցավ 2013թ. օգոստոսի 12-15-ին՝ Սիեթլում: Հայաստանի պատվիրակությունն ընդլայնվել է: Կիոտոյի մասնակիցներին միացել են տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու Արմեն Սիմոնյանը:



Սիեթլում գագաթաժողովի մասնակիցներն այցելում են Բոինգի գործարան: Պարզվում է, որ մեր բուհի շուրջ 40 շրջանավարտ է աշխատում աշխարահռչակ այդ գործարանում: Իմանալով, որ գագաթաժողովի պատվիրակության կազմում է ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, նրա հետ հանդիպում է գործարանի հետազոտական սեկտորի ղեկավարը: Հանդիպման արդյունքում, համալսարանի հետ համագործակցության նոր հեռանկարներ է ուրվագծվում: Պրոֆեսոր Սարուխանյանը երկար ժամանակ ուսումնասիրում էր “Բոինգ 787” նոր սերնդի ինքնաթիռը: Կանցնի մի քանի ամիս և նա IAHR-ի գիտաժողովին, Չինաստան կթռչի հենց այդ ինքնաթիռով: Համագործակցության նոր հեռանկարn ավելի է խորանում ԱՄՆ-ում բնակվող պոլիտեխնիկցիների հետ հանդիպումից հետո: Պրոֆեսոր Ստեփան Զարգարյանը և դոցենտ Հարություն Կասամանյանն առաջարկում են մեր ուսանողների փորձուսուցման մի հատվածը կազմակերպել ԱՄՆ-ում:

Սակայն, ICOLD-ի Հայաստանի կոմիտեի ժամանակն սպառվել էր: ICOLD-ի hաջորդ գագաթաժողովին Հայաստանից կմասնակցեն ընդամենը 3 մարդ: Ռեկտորի պաշտոնը ստանձնած Գագիկ Գալստյանն արդեն ուներ իր վերդիկտը՝ ջրային ոլորտը համալսարանում պետք է կազմալուծել:

Այն բավարար չափով հզոր է, միակուռ և պոտենցիալ վտանգ է ներկայացնում ռեկտոր Գալստյանի համար: Թերարժեքության կոմպլեքս, որից Գագիկ Գալստյանն այդպես էլ չկարողացավ ազատվել:
Ինդոնեզիա չմեկնեց նաև ICOLD-ի Հայաստանի կոմիտեի Գլխավոր քարտուղար Վաչե Թոքմաջյանը: Նրան պարտադրեցին ետ հանձնել ինքնաթիռի տոմսը և դրա փոխարեն տվեցին ծանուցում այն մասին, որ 2014թ. սեպտեմբերի 1-ից նա այլևս համալսարանում չի աշխատելու:
Կանցնի մեկ տարի և Վաչե Թոքմաջյանը, որպես պատասխան, կպաշտպանի իր դոկտորական ատենախոսությունը՝ տեխնիկական գիտությունների բնագավառում դառնալով հանրապետության ամենաերիտասարդ դոկտորներից մեկը:
Կարճ ժամանակ հետո, պրոռեկտորի պաշտոնից կազատվի, Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգի ինժեներական լեգենդար խմբի ղեկավարը՝ պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանը:
Պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի ղեկավարած ամբիոնը կմասնատեն ու մեծավաստակ պրեֆեսորին, իր առանձնասենյակից կտեղափոխեն նեղ ու անհարմարավետ հին կաբինետը:
…Բայց դա կլինի հետո, իսկ հիմա դեռևս 2013թ. օգոստոսն է, և Հայաստանի պատվիրակությունը հայրենիք է վերադառնում բարձր տրամադրությամբ ու ապագա համագործակցությունների հուսադրող տեսլականով:

ICOLD-ի գլխավոր քարտուղար Դե Վիվոն պաշտոնավարում է մինչ օրս: Նա հնարավորինս աջակցում էր Հայաստանի կոմիտեի կայացմանը, իսկ երբ 2014թ. հետո Հայաստանը դադարեցրեց համագործակցությունը ICOLD -ի հետ, նրա հանձնարարությամբ դեռևս, ICOLD-ի Հայաստանի կոմիտեն չի հանվել կազմակերպության կազմից և այսօր էլ, եթե այցելեք ICOLD-ի https://www.icold-cigb.org/GB/ կայքը, կարող եք կարդալ՝ ICOLD-ի Հայաստանի կոմիտե: Գլխավոր քարտուղար Վաչե Թոքմաջյան, Երևան, Տերյան 105:
Գուցե և այս ամենի մեջ խորը իմաստ կա: Եվ ICOLD-ի Հայաստանի կոմիտեի վերադարձի պահն այդքան էլ հեռու չէ: Ըդամենն անհրաժեշտ է ևս մի փոքր ժամանակ՝ հավանաբար, այնքան, որքան անհրաժեշտ է ճարտարապետաշինարարական համալսարանի համար ՉԱՐԻՔ ԴԱՐՁԱԾ ռեկտոր ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ պաշտոնանկ անելու համար:
Գագիկ Ներսիսյան