2014թ. հոկտեմբերի 31. ճարտարապետաշինարարական համալսարանի պատմության սև էջ

5 տարի առաջ հոկտեմբերի 31-ին, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների նորընտիր խորհուրդը ռեկտորի պաշտոնում միաձայն ընտրեց Գագիկ Գալստյանին:
Համալսարանի վերնախավը գոհ էր:
Իմանալով ուսումնագիտական ոլորտում Գագիկ Գալստյանի սահմանափակ կարողությունները, նրանցից շատերը կարծում էին, որ ամենամոտ ապագայում իրենց ձեռքը կվերցնեն բուհի կառավարման լծակները և կվայելեն այն հսկայական ժառանգությունը, որն առաջացել էր նախկին ռեկտորի կառավարման տարիներին:
Սակայն նրանց դառը հիասթափություն էր սպասվում:
Գագիկ Գալստյանը պրոռեկտոր նշանակեց բուհի հետ որևէ առնչություն չունեցող Մարինե Ղազարյանին: Նրան վստահվեց համալսարանի կառավարման հիմնական լծակները: Համալսարանի ադմինիստրատիվ գրեթե բոլոր օղակներում նշանակվեցին դրսից բերված, հիմնականում՝ թույլ, սակայն նոր ռեկտորին նվիրված կադրեր:
Համալսարանից սկսեցին հեռանալ կարող ուժերը:
Եվ այսօր, ռեկտորի պաշտոնում Գագիկ Գալստյանի ընտրվելուց 5 տարի անց, համալսարանում վտանգված են զարգացման գրեթե բոլոր գործընթացները:
Առաջիկա օրերին կներկայացնենք Գագիկ Գալստյանի պաշտոնավարման տարիների պաշտոնական վիճակագրության տխուր պատկերը:
Rector.am-ի աղբյուների համաձայն, Գագիկ Գալստյանին դեռևս չի հաջողվում, իշխանության վերնախավում համաձայնություն ստանալ իր հետագա պաշտոնավարման համար:
Եվ բորոր նրանք, ովքեր դեռևս մտածում են ապահովել ռեկտոր Գալստյանի վերարտադրությունը, պիտի հստակ գիտակցեն, որ հասարակությունը դա չի հանդուրժելու:
Ճարտարապետաշինարարական համալսարանում ավարտվում է Գագիկ Գալստյանի պաշտոնավարման անփառունակ ժամանակաշրջանը: Ռեկտորի պաշտոնում նրան մնաց աշխատել ընդամենը 18 օր: