Շրջանցել ռեկտոր Թոքմաջյանի ցուցանիշները. այս խնդիրը ռեկտոր Գալստյանին լուծել չհաջողվեց

Տառապելով ոչ լիարժեք կրթության բարդույթով, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի աթոռին նստելու պահից (մարտ, 2014թ.), Գագիկ Գալստյանն սկսեց ազատվել այն ամենից, ինչ կապված էր նախկին ռեկտորի անվան հետ:

Մսխելով Թոքմաջյանի կառավարման տարիներին համալսարանի ձեռք բերած հեղինակությունը, և իրեն վերագրելով բուհի երբեմնի ձեքբերումները, Գագիկ Գալստյանն իր հետ համալսարան բերած ապիկար շողոքորթների շարունակական քծնանքի պայմաններում, սկսեց մտածել, որ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ` ԴԱ ԻՆՔՆ Է:

Հիշո՞ւմ եք, Շվարցի “Վիշապը” (այստեղ):

Փոխանակ ուժերը կենտրոնացնելու բուհի հիմնահարցերի վրա, ռեկտոր Գալստյանի գերխնդիրը միշտ մնաց նույնը` ամեն կերպ շրջանցել Թոքմաջյանին: Սակայն, այստեղ նրան դառը հիասթափություն էր սպասում:

Գագիկ Գալստյանի կառավարման տարիներին, գրեթե բոլոր ցուցանիշներով, բուհը նահանջ է արձանագրել:

Եվ հիմա, երբ ռեկտոր Գալստյանի պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել, մենք, “Խոսում են թվերը. ռեկտոր  Գագիկ Գալստյանի գահավիժումը” խորագրով՝ դրվագ առ դրվագ, կներկայացնենք համալսարանի հիմնական ցուցանիշների վերլուծությունը՝ 2014 թվականից առաջ և հետո: 

Կարծում ենք, որ ներկայացվող փաստերի ճնշման տակ, Գագիկ Գալստյանին երկրորդ ժամանակահատվածում ռեկտորի պաշտոնում տեսնելու ցանկություն ունեցող պաշտոնատար անձանց թիվն էապես կնվազի:

Ընթերցողին պետք է հիշեցնենք, որ այդպես` դրվագ առ դրվագ, “Գրագողությունը ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում” խորագրով, մենք ներկայացրեցինք ռեկտոր Գալստյանի գրագողության փաստերը, որն ի վերջո արձանագրեց ՀՀ ԳԿՄՍ նախարարության հանձնաժողովը (այստեղ): Միայն դա, բավարար պայման էր Գագիկ Գալստյանին անմիջապես պաշտոնանկ անելու համար: Սակայն,  բուհի հոգաբարձուների խորհուրդն ընդունեց կրավորական կեցվածք և թողեց այն անարձագանք: Սակայն, դա խոսակցության այլ թեմա է, որին անդրադառնալու ենք առաջիկայում:

Գագիկ Ներսիսյան

 

 

 

 

Facebook Comments