Ռուսաստանի 64 բուհերի ռեկտորների ատենախոսություններում գրագողության դրվագներ են արձանագրվել

Ռուսաստանի Դաշնության բուհերի գրագողության մեջ “բռնված” ռեկտորների ցուցակը գլխավորում է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցևը: Նա գրագողություն է կատարել 100-ից ավելի աղբյուրներից:

Երկրորդ տեղում է Տամբովի պետական համալսարանի ռեկտոր  Վլադիմիր Ստոմովը, երրորդում՝ Օրլովի պետական համալսարանի ռեկտոր Օլգա Պիլիպենկոն:

Ռեկտորների գրագողության ամենաշատ դեպքերն արձանագրվել են տնտեսագիտության ոլորտում՝ 48%: Դրան հաջորդում են. մանկավարժություն՝ 15,7%, իրավագիտություն՝ 12%, բժշկական գիտություններ՝ 6,1%:

Ռուսաստանի առաջատար փորձագետներն առաջարկում են պաշտոնանկ անել բոլոր այն ռեկտորներին, ում ատենախոսությունում կհաստատվեն հայտնաբերված գրագողության փաստերը:     

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments