Մահացել է Գոհար Հովսեփյանը

Հայսատանի բուհական համակարգն ու գիտությունը ծանր կորուստ կրեցին: Այսօր, 65 տարեկան հասակում,  իր մահկանացուն կնքեց ճանաչված քիմիկոս, քիմիական գիտությունների թեկնածու Գոհար Շահենի Հովսեփյանը:

Գոհար Հովսեփյանը 1972-1977թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում: 1976-1978թթ. անցել է Երևանի պետական համալսարանում կազմակերպված  ֆրանսերենի կուրս՝ ստանալով նաև քիմիկոս թարգմանչի որակավորում: 1980-1984թթ. սովորել է ՀՀ Գիտությունների  ազգային ակադեմիայի  Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ»ի ասպիրանտուրայում:

1989թ. Թբիլիսիի Պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

1977- 2012թթ. աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  “Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում”, որպես ավագ գիտաշխատող։

2012թ.-ից, աշխատել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Քիմիա, կապակցող նյութեր  և սիլիկատներ» ամբիոնի դոցենտ։

Գոհար Հովսեփյանը շուրջ 90 գիտական աշխատանքների հեղինակ էր, որոնք հրատարակվել են Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Լեհաստանում, Ռումինիայում, Չինաստանում: Նա 055 “Ջրաբանություն” մասնագիտական խորհրդի անդամ էր:

Գոհար Հովսեփյանի վառ հիշատակը միշտ կմնա նրա ուսանողների, ընկերների ու հարազատների սրտերում:

 

Գոհար Հովսեփյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, Շահումյանի գերեզմանատան ճանապարհին գտնվող “Լուար” սգո սրահում:

Facebook Comments