Եռյակը հայտնի է…

Մենք արդեն հայտնել ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստնի ազգային համալսարանֆինանսական հարցերուվ պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտական աստիճան շնորհելու գործընթացը վերսկսելու մասին ( այստեղ):

Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու և եզրակացություն ներկայացնելու նպատակով ԲՈԿ-ը , “Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգ”-ի համաձայն,հաստատեց հետևյալ մասնագետներին. 

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյան.

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Պողոսյան.

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդգես Գրիգորյան:

Հիշեցնենք, որ երեք ամիս առաջ, ԲՈԿ ներկայացնելով Մարինե Ղազարյանի ատենախոսությունը, ռեկտոր Գագիկ Գալստյանի  մասնագիտական եռյակի դրական եզրակացություն ստանալու ջանքերը տապալվեցին:

Այժմ համալսարանը ԲՈԿ է ներկայացվել եռյակի երեք նոր թեկնածություններ, որոնցից մեկին ԲՈԿ-ը փոխարինել է և հաստատել Հովհաննես Թոքմաջյանին: Հարկ է նշել, որ երեք թեկնածուներից միայն Թոքմաջյանն ունի ներկայացված ատենախոսության թվանիշի համապատասխանություն:

Հիշեցնենք, որ ատենախոսության նախնական ուսումնասիրության փուլում, եզրակացության մեջ նշվում է` ա) ատենախոսության համապատասխանությունը հաստատված թեմայի թվանիշին (անհրաժեշտության դեպքում նշելով առկա այլ թվանիշերի մասնաբաժինները), բ) հրատարակված հոդվածներում ատենախոսության հիմնական դրույթների ընդգրկման ամբողջականությունը, գ) ատենախոսության համապատասխանությունը “ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի” 10-րդ կետին:

 

Facebook Comments