Գագիկ Մակարյան. Մենք նախարար Հարությունյանի պատասխանին կսպասենք ևս 3 օր

Այն, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանն օգտվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անթաքույց հովանավորությունից, այլևս կասկած չի հարուցում: 

Rector.am -ին հայտնի դարձավ, որ նախարարությունն, ի թիվս այլ հարցումների, համառորեն չի պատասխանում Հայաստանի գործատուների հանրապետական միության գրությանը և չի տրամադրում 15.07.2014թ. N18282-14 համարի տակ ՀՀ ԿԳՆ մուտքագրված ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի 10.07.2014թ. N01-07-07/10-12 գրության կից ցուցակի լուսապատճենը, որն անհրաժեշտ է որպես ապացույց՝ դատական  ԵԴ/20556/02/18-6 գործի համար:

-ՀԳՀՄ ներկայացուցչի գրությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է մուտքագրվել 27.09.2019թ.՝ 49013-19 համարի տակ: Պատասխանի վերջնաժամկետ է սահմանվել 10.10.2019թ.: Չեմ կարծում, որ շուրջ մեկ ամիսը բավարար չէր նախարարության համար 1 էջ լուսապատճենելու և այն մեզ տրամադրելու համար: Նամանավանդ, որ խոսքը գնում է դատական գործընթացի մասին: Հաշվի առնելով, որ նամակների պատասխանի հետ կապված, երբեմն տեխնիկական խնդիրներ են առաջանում, մենք կսպասենք ևս 3 օր, որից հետո, պատասխան չստանալու դեպքում, հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ,- Rector.am -ի հարցին պատասխանել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Հիշեցնենք, որ նախարար Արայիկ Հարությունյանին հարցադրումներ են արել ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսորներ Ա.Սարուխանյանը, Ա.Մարգարյանը, Պ.Համբարձումյանը (այստեղ) և դոցենտ Ա.Բաբայանը (այստեղ): Rector.am -ի ունեցած տեղեկությունների համաձայն, համալսարանի աշխատակիցները նույնպես դեռևս պատասխան չեն ստացել:

Այդ մասին՝ հաջորդիվ:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments