ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱLՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈԻՄ. ԴՐՎԱԳ 40

Մենք շարունակում ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում առկա արտագրությունների ցուցադրումը։

Գրագողության դրվագ 40

Իր դոկտորական ատենախոսությունում Գագիկ Գալստյանն, առանց հղման, գրում է․

…при быстром высушивании бетона прочность его на сжатие  снижается на 45…50%, прочность на растяжение при изгибе и модуль  упругости  снижаются на 50…55%. Интенсивное испарение свободной воды из бетона  увеличивает  его пористость, снижает морозостойкость, атмосферостойкость и водонепроницаемость. Быстрое высыхание бетона существенно влияет  и на его упругопластические свойства, повышая ползучесть.Испарение свободной воды из бетона приводит к обезвоживанию в первую очередь его наружных слоев, что вызывает дополнительные   напряжения на границе наружных  и внутренних  слоев и снижает прочность конструкций.

Այդ բոլորն արտագրված է 1980թ. Մոսկվայում հրատարակված գրքից՝ “Технология монолитного бетона и железобетона” Евдокимов Н.И., Мацкевич А.Ф., Сытник В.С. Высшая школа. Москва, 1980. (էջ. 233).

Այս մասին կարող եք կարդալ՝ այստեղ

При быстром высушивании бетона прочность его на сжатие снижается на 45—50% по сравнению с образцами нормального хранения.

Преждевременное обезвоживание особенно отрицательно сказывается на прочности бетона при растяжении и изгибе, а также на его модуле упругости, который снижается на 50—55%.

Интенсивное испарение свободной воды из бетона увеличивает его пористость, снижает морозостойкость, атмосферостойкость и водонепроницаемость.

Быстрое высыхание бетона существенно влияет и на его упругопластические свойства, повышая ползучесть. Испарение свободной воды из бетона приводит к обезвоживанию в первую очередь его наружных слоев. Это вызывает дополнительные напряжения на границе наружных и внутренних слоев и снижает прочность конструкций. 

Հիշեցնենք, որ գիտությունների դոկտորի աստիճանը, համաձայն բուհի կանոնադրության, պարտադիր պայման է, որպես ռեկտոր պաշտոնավարելու համար։  

Սա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2008թ. քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալակիր, 2008թ.  Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով` «Սուրբ Ներսես Շնորհալի» Պատվո շքանշանակակիր, 2009թ. Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Փառք շինարարին» ոսկե մեդալակիր, 2010թ. ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալակիր, 2011թ. Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Պատվո բարձրագույն շքանշանակակիր, 2011թ. ԼՂ Հանրապետության «Անանիա Շիրակացի» մեդալակիր, 2012թ. ՀՀ Վարչապետի ոսկե մեդալակիր, 2012թ. Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար՝ ասպետի շքանշանակակիր, 2013թ. Երևանի քաղաքապետի ոսկե մեդալակիր, 2015թ. Երևանի  քաղաքապետի «Արգիշտի առաջին» շքանշանակակիր, 2016թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիր, 2016թ Ռուսաստանի դաշնության Շինարարների միության «Շինարարության ոլորտում  մատուցած  ծառայությունների համար» մեդալակիր, 2016 թ.Մոսկվայի ազգային պետական շինարարական համալսարանի  «Շինարարական կրթության և գիտության բնագավառներում մատուցած ծառայությունների համար» մեդալակիր, 2017թ ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալակիր,  2018 թ. ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի  «5-րդ բրիգադ, 25 տարի» հոբելյանական մեդալակիր, ՌԴ ինժեներական ակադեմիայի Ի. Ա. Գրիշմանովի անվան մրցանակակիր (Բրեժնևը գլուխը քարն էր տվել) ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ դոկտորոկան ատենախոսությունում գրագողության հոբելյանական 40-րդ դրվագի ցուցադրումն է

Եթե մինչև վերջ փորձենք օբյեկտիվ լինել, ապա վերը բերված անթիվ-անհամար պարգևների ցանկում կան մի քանիսը՝ շինարարական աշխատանքներին վերաբերող, որոնք Գալստյանն ստացել է արժանիորեն՝ իր կատարած աշխատանքի դիմաց:  Սակայն, ինչպես հասկանալ, երբ Մոսկվայի ազգային պետական շինարարական համալսարանը, աշխարհահռչակ МИСИ-ին  «Շինարարական կրթության և գիտության բնագավառներում մատուցած ծառայությունների համար» մեդալ է տալիս մի անձնավորության, որ որևէ կապ չունի ոչ գիտության և ոչ էլ՝ կրթության հետ: Այս մասին կարելի է խոսել անվերջ: Միշտ այդպես է լինում, երբ մարդը դուրս է գալիս իր մակարդակի ու հնարավորություններ սահմաններից և նրան թվում է, որ ամեն ինչ հենց այդպես էլ պիտի լիներ, ու ինքը կորցնում է ռեալության զգացողությունը:

Լառոշֆուկոն մի առիթով գրել է. երբ համապատասխան տեղում աշխատող, հարգված պաշտոնյային, իր կարողություններից առավել բարձր գործի ես դնում, ապա ոչ միայն փչացնում ես այդ գործը, այլև տվյալ անձից խլում ես այն հարգանքը, որը նա ուներ իր կարողություններին համապատասխան գործն անելիս: Ստույգ միտք է: Կարծիքս Գագիկ Գալստյանի համար է ասված:

Ռեկտոր Գագիկ Գալստյանն այդպես էլ չգիտակցեց, որ չպատասխանելով գրագողության առաջադրված բացահայտումներին, միևնույն է, դրանք որևէ կերպ կոծկել նա այլևս չի կարող: Եվ ինչպիսի լավ շինարար էլ ինքը լինի, պատմության մեջ ընդմիշտ մնալու է որպես չկայացած, ուրիշի արածներն իրեն վերագրող, գրագող ռեկտոր: Գալստյանն առավել խորը սա կսկսի զգալ պաշտոնանկությունից հետո (ինչն արդեն սարերի ետևում չէ), երբ քծնողների, շողոքորթների ու պնակալեզների մի ստվար զանգված հանկարծ կանհետանա իր շրջապատից:  Ու կմնա միայն կոտրված տաշտակը…

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments