ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանը լավագույններից է Եվրոպայում:

Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի աշխատակիցների արդյունավետ աշխատանքի շնորհիվ, տարիների ընթացքում հնարավորություն ընձեռվեց համագործակցության եզրեր գտնել երկու համալսարանների միջև և սկսել փոխշահավետ համագործակցություն:

Վալենսիա, 2013թ.
Վալենսիա, 2017

Այս առումով մեծ դերակատարություն ունեցավ Վարազդատ Հովհաննիսյանը, որի ջանքերով 2013թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվեց երկու համալսարանների ռեկտորների պաշտոնական հանդիպումը Իսպանիայում, որից անմիջապես հետո իրականացվեցին մի շարք համատեղ ծրագրեր: 

Վալենսիայի պոլիտեխնիկի հետ համագործակցությունը կարևոր դեր ունեցավ նաև Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում: 

2017թ. ապրիլի 6-ին երկու համալսարանների միջև համագործակցությունը մտավ նոր փուլ՝ նրանց միացավ Հայաստանի տնտեսագիտական համալսարանը (մանրամասներն՝ այստեղ): Ինչ խոսք կարևոր, ողջունելի քայլ է:

Սակայն արի ու տես, որ այստեղ նույնպես Գագիկ Գալստյանը, խեղաթյուրելով պատմությունը, այդ բոլորը վերագրում է միայն իրեն: Եվ ամենա-ամենա-ամենա ռեկտորի կողքին, կրկին նրա պրոռեկտոր Մարինա Ղազարյանն է՝ ով վաղուց արդեն Գալստյանի շրջապատում ընկալվում է որպես ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՍԻՄՎՈԼ:

Վալենսիա, 2013

Կարծում եմ բառերն ավելորդ են:

Վալենսիա, 2017

Պարզապես ցուցադրենք Վալենսիայի պոլիտեխնիկում՝ նույն սենյակում, նույւն ռեկտորի հետ  2013 և 2017 թվականների լուսանկարները:

Շատ է խոսվել այն մասին, որ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը “թուլություն” ունի որիշների արածն իրեն վերագրելու: Դա վերաբերում է տասնյակ դրվագներով գրագողության դեպքերին՝ նրա դոկտորական ատենախոսությունում, ստացած լայնածավալ պարգևներին ու մեդալներին, որոնցից մեծ մասի հետ նա որևէ առնչություն չունի, եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի իրականացումն իրեն վերագրելուն, չնայած բոլորը գիտեն, որ նա նույնիսկ չգիտի Բոլոնյան գործընթացի այբուբենը:

Սակայն ռեկտոր Գալստյանը միայն փառամոլության ու գրագողության արատներով չէ, որ տառապում է: Կան շատ ավելի լուրջ խնդիրներ, մասնավորապես կապված համալսարանում կրթական գործընթացների տապալման հետ, որի պատասխանը նա պիտի տա ամենամոտ ապագայում: 

“Մենք ենք մեր սարեր” -ում՝ Հրանտ Մաթևոսյանi հանճարեղ խոսքերը հիշեցի՝  ՍԵՐՄԱՑՈՒ ԳՈՂԱՑՈՂ …

Հետևությունները թողնում եմ ընթերցողին:  

Գագիկ Ներսիսյան

 

 

Facebook Comments