ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈԻՄ. ԴՐՎԱԳ 4

Երբ մի քանի օր առաջ սկսեցի ներկայացնել  “Ճարտարպետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան” հիմնադրամի ռեկտոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանի գործունեության հետ կապված մի շարք դրվագներ, մասնավորապես, նրա դոկտորական ատենախոսության մեջ տեղ գտած բազմաթիվ արտագրություններ, նույնիսկ պատկերացնել չէի կարող, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեին պաշտպանել կրթական բնագավառի ամենաբարձր պաշտոնատար անձանցից մեկի՝  համալսարանի ռեկտորի կողմից կատարած ակնհայտ հակաօրինական քայլերը:

Եթե ընհանրացնենք ի պաշտպանություն ռեկտոր Գագիկ Գալստյանի տրված արձագանքները, ապա դրանք կարելի է բաժանել 2 մասի. 

Առաջին խմբում այն անձինք են, ովքեր համալսարանում “տեղավորվել” են աշխատանքի Գագիկ Գալստյանի ու նրա մերձավոր շրջապատի կամոք, ովքեր համալսարանի հետ քիչ կապ ունեն և հավանաբար պիտի հեռանան նրա հետ միասին: Դա կլինի պրոռեկտոր, բաժնի պետ, թե այլ անձ, կապ չունի: Նրանք անքակտելի թելերով կապված են Գալստյանին ու պիտի կիսեն նրա ճակատագիրը:

Երկրորդ խմբում անձինք են, ովքեր դրական գնահատելով Գալստյան շինարարի ավանդը, փորձում են դա գերակայել Գալստյան ռեկտորի օրինազանց գործողություններից:

Սակայն թե մեկ և թե մյուս կողից, ոչ ոք չի փորձում հերքել մեր կողմից ներկայացված նյութերի ճշմարտացի լինելը:  Եվ ոչ մի հերքում չի ներկայացնում ինքը՝ Գագիկ Շաղաբեգի Գալստյանը, ինչպես միշտ՝ կարծելով, որ ժամանակի հետ այս ամենը կմոռացվի: Իսկ հեղինակության կորուստը՝ ոչինչ, սովոր է, կհամակերպվի, հո փողի կորուստ չի, որ մտածի դրա մասին:

Հիշեցնենք, որ երբ հրապարակվեցին ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության տասնյակ դրվագներ, նա  սրիկայություն որակեց նման տեղեկատվություն հրապարակելը, ապա հավելեց. «Չեմ ուզում նման բաների մեջ ընկնել, երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ» (մանրամասներն` այստեղայստեղ): 

Համաձայն պայմանավորվածության (այստեղ) յուրաքանչյուր օր, rector.am կայքում կտեղադրվեն Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության գրագողության դրվագները, այսինքն՝ ատենախոսության այն հատվածները, որոնք, առանց հղումի ներմուծվել են ռեկտորի գիտական աշխատանքի մեջ՝ այլազգի հեղինակների աշխատություններից: Օրական մեկ դրվագ (հանգստյան օրերը կլինեն շաբաթն ու կիրակին: Հավանաբար մինչև Ամանոր կվերջացնենք):

Եթե սրանից հետո Գագիկ Գալստյանը կշարունակի ասել՝ «երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ», ուրեմն կամ նա չի տիրապետում իրավիճակին կամ էլ` հանրության կարծիքը նրա համար առոչինչ է:

Երկու դեպքում էլ Գագիկ Գալստյանը պետք է ներողություն խնդրի հասարակությունից և ինքնակամ հեռանա ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի պաշտոնից:  Մեզ հարիր չէ ունենալ ռեկտոր, ով երկու նախադասություն չի կարողանում իրար կապել։

Ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության գրագողության դրվագ 

Ատենախոսության 170-րդ էջում, առանց հղման, շարադրված է.

«Новые технико-технологические возможности, особенно переход от обычных бетонов к многокомпонентным с широким использованием суперпластификаторов и тонкодисперстных минеральных наполнителей, позволили свести к минимуму повышение расхода воды и цемента в мелкозернистых смесях и резко уменьшить усадку материалов, получая в ряде случаев безусадочные мелкозернистые бетоны».

Այս տողերը, Գագիկ Գալստյանի “գրչին” չեն պատկանում:

Դրանք արտագրված են հետևյալ աղբյուրից ( այստեղ ): Այն, բառեբառ, առանց հղումի,  արտագրված է Նիկոլայ Գրիգորյեվիչ Պերեդերերի  2007թ. պաշտպանած ատենախոսությունից՝ սեղմագիր, ներածություն, վերևից 3-որդ պարբերության ներքևի 5 տողերը:

Թեք գրառումը 100 տոկոսով համնկնում է Գագիկ Գալստյանի ատենախոսությունում գրված՝ առանց հղումների տեքստի հետ: 

«новые технико-технологические возможности, особенно переход от обычных бетонов к многокомпонентным составам с широким использованием суперпластификаторов, тонкодисперсных наполнителей и других добавок, позволили свести к минимуму повышение расхода воды и цемента в мелкозернистых смесях и резко уменьшить усадку материала, получая в ряде случаев безусадочные мелкозернистые бетоны».

Գագիկ Ներսիսյան

 

Մինչ Վաղը:

P.s. 1 Հիշեցնենք, որ գրագողության պատճառով պաշտոնանկ են արվել եվրոպական պետությունների նախագահներ, վարչապետներ, նախարարներ, ռեկտորներ, այլ ազդեցիկ անձինք: (մանրամասներն՝ այստեղ): Գագիկ Գալստյանը ոչ մի բանով նրանցից լավը չէ: Պարզապես նա ապրում է Հայաստանում: Իսկ այստեղ իրավիճակ է փոխվել:

P.s. 2 Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Պարզ է, որ գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

 Գագիկ Ներսիսյան 

 

Facebook Comments