Ինչպես հաղթել Կլասիկոն առանց Մեսիի։ Բարսելոնայի մարզիչը վերլուծում է շաբաթվա գլխավոր խաղը

Վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ  նայում էինք կլասիկոն առանց Մեսիի (վերջինս վնասվածք ունի) և Ռոնալդուի (տեղափոխվել է Յուվենտուս)։ Այս հանգամանքից ելնելով՝ դժվար չէր հասկանալ, որ  կհաղթի այն թիմը, ով կխաղա էլ ավելի կոլեկտիվ խաղ։ Խաղը հաստատեց վերոհիշյալը։ 

Էրնեստո Վալվերդեն հենց սկզբից մեկնարկային կազմում խաղադաշտ մցրեց նույն 11 հոգուն, ինչ Ինտերի հետ խաղում։  Լոպետեգին նախընտրեց ուժեղացնել պաշտպանությունը՝ Լուկասի փոխարեն  պաշտպանության աջ եզր տանելով Նաչոյին։

Խաղադաշտի կենտրոնում Ռաֆինիայի հաշվին Բարսելոնան ստացավ թվային առավելություն՝ չնայած ի սկզբանե նա գտնվում էր եզրային հարձակվողի գոտում։ Կազեմիրոյի, Մոդրիչի և Կրոսի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով, խաղի ընթացքում Ռաֆինիան միացավ Բուսկեթսին, Ռակիտիչին, Արթուրին և նույնիսկ Կոունտինիոյին։ Դա  խաղի հիմնական բանալիներից մեկն էր։ Նախքան Կլասիկոյի հաղթանակը, Բարսելոնան հաղթեց խաղադաշտի կենտրոնի համար մղված մարտը, ինչն էլ տան տերերին կառավարում  ապահովեց ամբողջ խաղի նկատմամբ։ 

 
Կատալանացիների գերակայության մեկ այլ բանալին Ջորդի Ալբայի մանևրումներն էին: Մադրիդի պաշտպանությունում նրա անընդմեջ ներգրավվածությունը անհավասարակշռություն առաջացրեց խաղում: Որքան էլ  Նաչոն փորձում էր կանգնեցնել իր արագ հակառակորդին,  նրա մոտ ոչինչ չէր ստացվում։ «Բարսայի» ձախ ֆլանգը ամբողջ խաղի ընթացքում նյարդայնացնում էր հյուրերին։ Եվ զարմանալի չէր, որ առաջին բաց թողնված գնդակը եղավ հենց այդ ֆլանգից՝ Ռաքիթիչի, Ալբայի և Կուտինյոյի արդյունավետ համագործակցության արդյունքում:
Լոպետեգին երկար ժամանակ չէր արձագանքում Ալբայի վտանգին։ Եվ երբ, ի վերջո, նա միջոցներ ձեռնարկեց Ալբային չեզոքացնելու համար և ընդմիջմանը խաղադաշտ դուրս բերեց Վազքեզին, «Բարսելոնան» արդեն ուներ երկու գոլի պաշար:
Հյուրերը Նոու Կամպում ակնհայտորեն  իրենց զգում էին կաշկանդված։ Իրենց մոտ վատ էր ստացվում իրականացնել հարձակվողական մտահաղացումները, որին հակառակ Կոուտինյոն, Ռակիտիչը, Սուարեսը և Ալբան շատ վստահ էին հարձակման գծում։ Միեւնույն ժամանակ Բարսայի ձախ պաշտպանը իրեն գերազանց դրսևորոեց ոչ միայն հարձակման գծում, այլ նաև պաշտպանությունում։
Չթերագնահատելով Սուարեսի հեթ-տրիկը պետք է նշեմ նաև Ալբայի գերազանց խաղը։ Ես հիմա աշխարհում չեմ տեսնում ավելի ուժեղ ձախ պաշտպան, քան Ժորդին է՝ իր ներկայիս մարզավիճակում: Նա ունի ձախ պաշտպանի համար անհրաժեշտ բոլոր հարձակվողական հմտությունները՝ տակտիկական գրագիտություն, բարձր արագություն, ճշգրիտ փոխանցումներ կատարելու ունակություն։
 
Մեսսիի բացակայությունը լրացուցիչ պատասխանատվություն էր Կուտինյոյի համար: Բրազիլացին ճիշտ գնահատեց իրավիճակը, հասկացավ, որ պետք է ակտիվորեն մասնակցի խաղի կառուցմանը՝ հարձակման երկրորդ գծից: «Բարսելոնայի» առաջին գոլը Մեսսիի եւ Ալբայի համար տիպիկ կոմբինացիա էր։ Սակայն այս դեպքում Մեսիի դերը կատարեց Կոուտինյոն։
Ընդմիջումից հետո առաջին 15 րոպեն իր բնույթով տարբերվում էր մնացած խաղից: «Ռեալ» -ը փորձեց կրճատել հաշիվը, և դա նրան հաջողվեց: Որոշ դրվագներում Բարսան հոգնած էր (հատկապես Ռաֆինան): Փոխարինումների շնորհիվ Վալվերդեյին հաջողվեց խաղը վերադարձնել նախկին ընթացքին։  Սեմեդոյի, Դեմբելեի և Վիդալի խաղադաշտ մտնելուց հետո տան տերերին կրկին հաջողվեց վերցնել խաղի ղեկը։ Երիտասարդ ֆրանսիացին բերեց ուղղահայացություն և շարժում: Դեմբելին և Սեմեդոյի արագությունը և Վիդալի ուժն  օգնեցին Բարսելոնային խփել երրորդ, չորրորդ և հինգերորդ գոլերը:
Դա Ռեալի համար դժբախտ, իսկ Բարսելոնային համար հիանալի երեկո էր։ Բարսելոնայի խաղային մեխանիզմը և կոլեկտիվ խաղը հիացմունք առաջացրեց ամբողջ աշխարհում։ Վերջին շրջանում Բարսելոնան առավելության է հասնում Մադրիդի նկատմամբ օգտագործելով ոչ միայն արդյունավետ, այլ նաև հանդիսատեսի համար գրավիչ մեթոդներ։
Facebook Comments