ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Այսօր Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ընտրեց խորհրդի նախագահ։ Միաձայն ընտրվեց Գեւորգ Մուրադյանը։ Եւ չնայած վերջին շրջանում մամուլում լուրեր էին տարածվում, որ խորհրդի նախագահ է ընտրվելու ԿԳ նախկին փոխնախարար, ներկա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, սակայն հենց ինքը՝ Հովհաննիսյանը առաջադրեց Գեւորգ Մուրադյանի թեկնածությունը։

Այլ թեկնածուներ չառաջադրվեցին։

Գեւորգ Մուրադյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, գիտական աշխատանքով է զբաղվել Եվրոպայում եւ Ամերիկայում։ 2016-ին եղել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը։ Այս պահին Մուրադյանը համալսարանի գիտաշխատող ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային երեւույթների հետազոտման եւ մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ու ԳՀ լաբորատորիաների քվանտային երևույթների հետազոտման եւ մոդելավորման ԳՀ լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, «Մետրիկա» ՍՊԸ հիմնադիրը:

Հովհաննես Հովհաննիսյանը Գեւորգ Մուրադյանին ներկայացնելիս իր խոսքում նշեց, որ այս թեկնածությունը խորհրդանշական է այն իմաստով, որ չկան հներ եւ չկան նորեր, եւ իրենք շեշտը դնելու են պրոֆեսիոնալիզմի վրա․ «Մուրադյանի փորձը մեծ նպաստ կբերի համալսարանին՝ այն բարեփոխումների ճանապարհով տանելու համար»,-ասաց Հովհաննիսյանը։

Գեւորգ Մուրադյանն իր ելույթում ասաց, որ համալսարանում իսկապես կան շատ խնդիրներ եւ հույս հատնեց, որ դրանք կլուծվեն։ Խորհրդի նախագահն ասաց՝ նիստերն ավելի ինտենսիվ կլինեն, եւ ինքը պարբերաբար հանդիպումներ կունենա ուսանողների եւ դասախոսական կազմի հետ։

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments