Պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը դարձավ 80 տարեկան

Կան մարդիկ, ովքեր իրենց կատարածով և վարքագծով օրինակ են դառնում հաջորդ սերունդների համար: Նրանցից է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը: Համեստ, բարձր մակարդակի ինտելեկտուալ, բարի ու հզոր:

Նա 80 տարեկան է արդեն, սակայն տարիները միայն հղկել ու ավելի կատարյալ են դարձրել այս մարդուն: Նա այսօր էլ անմնացորդ նվիրումով ծառայում է իր հայրենիքին, իսկ գիտական օր-օրի ավելացող աշխատանքներով՝ ամբողջ մարդկությանը:

Ալբերտ Մարգարյան դասախոսը լավագույններից է Հայաստանում: Նրա դասերը ուզում են ունկնդրել բոլորը՝ ուսանողից մինչև պրոֆեսոր:

Այս առումով, Ալբերտ Մարգարյանը դասական է:

Ալբերտ Մարգարյանը քիչ հանդպող լուսավոր կետերից է, համատարած գորշության ու միջակության միջավայրում:

Նա արժանի է ամենամեծ պետական պարգևների, իսկ նրա փոխարեն դրանք միշտ ստացել են ուրիշները: 

Նա տասնյակ մարդկանց օգնել է գտնելու իրենց տեղը կյանքում, իսկ նրան իր կաբինետից տեղափոխել են աշխատելու ամենաանմխիթար պայմաններում գտնվող սենյակը:

Նա տասնյակ մարդկանց օգնել է զբաղվել գիտությամբ, իսկ նրա վրա ժամանակին անանուն նամակներ էին գրում նախարարին, որ իբր իր աշխատանքը ինքը չի կատարել:

Ալբերտ Մարգարյանը միշտ հավատարիմ մնաց իր ուսուցիչներին, և առաջին հերթին՝ պրոֆեսոր Վաղարշակ Հովսեփյանին: Նրան հավատարիմ կմնան իր աշակերտները՝ Վաչե Թոքմաջյանը, Գևորգ Վերանյանը, Հովհաննես Քելեջյանը, Լևոն Մխիթարյանը, Հարություն Բայունցը, մյուսները: Ալբերտ Մարգարյանը նրանց նվիրաբերել է իր անսահման սերը և ժամանակը, փորձել է անմնացորդ նրանց փոխանցել իր գիտելիքները:

Ալբերտ Մարգարյանը հազարապատիկ անգամ վարձահատույց է լինելու իր սփռած բարության ու նվիրումի համար: Այսօր նրա աշակերտներն ու հարազատները ընդամենն ուզում են մեկ բան, որ Աստված շարունակի բարեհաճ լինել մեծ գիտնականի ու մանկավարժի հանդեպ, նրան տալով երկար տարիների կյանք ու արդյունավետ ստեղծագործական աշխատանքի հնարավորություն:

Ծնունդդ շնորհավոր, պրոֆեսոր:

Գագիկ Ներսիսյան  

Facebook Comments