Գագիկ Ներսիսյան. Գոգյանը հրաժարականի դիմում չպետք է ներկայացներ…

Ջեֆերսոնն ասել է. Կառավարման արվեստն՝ ազնիվ լինելու արվեստն է…

Այս տողերն է փորագրված XX դարի հայ քաղաքական ամենապայծառ գործիչներից մեկի՝ Էդուարդ Եգորյանի գերեզմանաքարին: Եգորյանն ապրեց ընդամենը 45 տարի ու մինչև կյանքի վերջին վայրկյանը մնաց անզիջում պայքարի կիզակենտրոնում: Լինելով բացառիկ ազնիվ ու զգացմունքային մարդ, այնուհանդերձ, նա կարողացավ իր մեջ սերմանել կարևորագույն մի ճշմարտություն. ազատման դիմում գրելն անընդունելի բան է… ու  նա դա կարողացավ փոխանցել նաև իր քաղաքական թիմի անդամներին:

…Սմբատ Գոգյանը նույնպես բացառիկ ազնիվ և իր խղճի դեմ կոմպրոմիսների չգնացող անձնավորություն է: Չնայած երիտասարդ տարիքին, նա կարողացավ սթափ ու հիմնովին ճիշտ գնահատել Հայաստանում գիտական կադրերի պատրաստման գործում առկա թերությունները և գործուն քայլեր կիրառել դրանք վերացնելու ուղղությամբ: Եվ այստեղ նա չէր կարող չհանդիպել բազում չինովնիկների ու օրթոդոքսալ ակադեմիկոսների կատաղի դիմադրությանը, որն ի դեպ հաղթահարում էր անսպասելի թեթևությամբ:

Ինչպես և յուրաքանչյուր մահկանացու, այնպել էլ Սմբատ Գոգյանն, իր պաշտոնավարման ժամանակաշրջանում, զերծ չի եղել թերություններից ու սխալներից: Սակայն նա դրանք շտկելու քաղաքական կամք ուներ: Գոգյանը նաև համարձակվել է անձնական պատասխանատվություն վերցնել՝ սկզբունքային բազմաթիվ հարցեր լուծելու համար: 

Ու այդպես, օր-օրի, անշեղորեն բարձրանում էր նրա հեղինակությունը գիտության աշխարհի իրական ներկայացուցիչների մոտ: Հանձինս Գոգյանի, լույսի մի ճառագայթ էր ստեղծվել… ստեղծվել էր շոշոփելի մի հույս, որ ահա-ահա հնարավոր է լինելու վերակենդանացնել հանրապետությունում կաթվածահար եղած գիտակրթական համակարգը… ու Գոգյանին կարևոր դեր էր նախանշված այդտեղ: 

… Բայց, արի ու տես, որ նա, ինչ որ պահի, դադարեց հավատալ պայքարի հաղթական ելքի հնարավորությանը, հիասթափվեց ու հրաժարականի դիմում նրկայացրեց՝ իր ետևում թողնելով համախոհների հսկայական մի բազմություն, որի հավաքական կամքը լիովին բավարար էր լինելու՝ հանրապետությունում գիտակրթական համակարգի վերածնունդն ապահովելու համար: Եվ նրա այս քայլը, որևէ արդարացում ունենալ չի կարող:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments