Արմին Հայրապետյան. Արդարության հետքերով. GMPRESS

Նախորդ իմ հոդվածներում անդրադարձել եմ պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանի բարձրացրած խնդիրներից մի քանիսին ՝զրուցելով բուհի աշխատակիցների ՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանի հետ։ Այս մասին գրում է GMPRESS-ը:

Քանի որ պարոն Համբարձումյանը՝ մի շարք խնդիրների թվում նշել էր նաև դասաժամերի բաշխվածության մասին, ուստի, այդ հարցի շուրջ զրուցել եմ պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի հետ, ով պատմեց հետևյալը.

«Պարոն Համբարձումյանը կարևոր հարց է բարձրացրել, և նա իրավացի է։ Այդ հարցի հիմքում կանգնած եմ նաև՝ ես։ Խոսքը վերաբերում է քիչ քանակի ուսանողներ ունեցող խմբերում ժամերի բաշխվածությանը և բեռնվածության նորմերի դրույթներին։ Այդ մասին ես 2 նամակ եմ գրել ռեկտոր Գալստյանին՝ հայտնելով իմ մտահոգությունը։ Երբ խմբում ուսանողների քանակը 5-ից պակաս է եղել, տարիներ շարունակ, պլանով նախատեսված ժամերի քանակի 25 % -ն է հատկացվել՝ ուսանողների հետ պարապելու համար: Համապատախան չափով էլ դասախոսն է վարձատրվել, ասենք ՝ նախատեսված 48 ժամի փոխարեն տրվել է 12 ժամ։ Ես միշտ պարապել եմ ՝ ինչքան պլանով նախատեսված է եղել, բայց ստացել եմ 4 անգամ պակաս աշխատավարձ։ Շատերը պարապել են 4 անգամ պակաս: Այս դժգոհությունները հայտնելուց հետո, որոշեցին՝ այդ կետը մեկ ուրիշով փոխարինել։ Այս անգամ գրվեց ՝ 3 ուսանողից պակաս ՝ 50 % : Էլի ես իմ դժգոհությունները հայտնեցի։ Հիմա արդեն հանել են այդ կետը» ։

Հավելեմ, որ կրճատելով նշված խմբերի ժամաքանակը, մենք խախտում ենք ուսանողների իրավունքները, քանի որ վերջիններս վճարում են ամբողջ կուրսի համար, և հարց է առաջանում, թե ով պետք է պատասխան տա ուսանողների խախտված իրավունքների համար։

Հ.Գ . Պետրոս Համբարձումյանի հոդվածում այլ անուններ ևս կան հիշատակված։ 

Նրանցիցյուրաքանչյուրի կարծիքը ներկայացնելու եմ ձեզհարգելի՛ հետևորդներ։

Հավելեմ ,որ սպասում եմ ռեկտորի հետ հանդիպմանը

Արմին Հայրապետյան

Աղբյուրն՝ այստեղ

 

Facebook Comments