Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է

Այսօր հայ երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան 43 ամյակն է։

Ծնվել է 1976 թվականի հունիսի 26-ին, Երևան քաղաքում։ Ընտանիքի 3 զավակներից մեկն էր։ Նա հանրությանը հայտնի Ռուբեն Վարդանյանի դուստրն է:

1983 թվականին դպրոցում բացվում է երգի խմբակ, որին հաճախում է նաև Վարդուհին։ Հետագայում խմբակը դարձավ Աշոտ Բզնունու երաժշտական խումբ։

1986 թվականին Վարդուհին որոշում է երգը տեղափոխել պրոֆեսիոնալ հարթակ և սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի վոկալ խումբ։ Այնուհետև նա սովորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Այս տարիների ընթացքում նա ձեռք է բերում իր սեփական երաժշտական ճաշակը։ Ամենից շատ նա ցանկանում էր երգել Ուիթնի Հյուսթոնի հետ։

Մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների և մշտապես ստացել բարձր պարգևներ։ Ճանաչվել է Հայաստանի լավագույն երգչուհի։

Մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան — Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարից: Այդ օրվանից անցել է արդեն 13 տարի: Սակայն Վարդուհուն շարունակում են սիրել ու հիշել բոլորը:

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments