Բժշկական համալսարանում դրական արդյունքներ են արձանագրվել, խնդիրները եղել են դրվագային. ՊՎԾ ներկայացուցիչ

Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն արտահերթ նիստ է գումարել: Այս մասին գրում է Առավոտը:

Օրակարգի հիմնական հարցը զեկուցեց բժշկական համալսարանում իրականացված ուսումնասիրության խմբի ղեկավար Դավիթ Ադյանը: Նա շեշտեց, որ ՊՎԾ-ի արձանագրված խնդիրները դրվագային բնույթ են կրում և ԵՊԲՀ-ում բավականին դրական արդյունքներ են արձանագրվել:

Դավիթ Ադյանը նշեց, որ արձանագրված ցանկացած խնդիր արագ արձագանք է ստացել բուհի ղեկավարության կողմից: «Նույնիսկ խնդիրներ կան, որոնք ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են և ուսումնասիրության ավարտին արդեն իսկ վերացված են եղել ամբողջովին», – ասաց Դավիթ Ադյանը։

ՊՎԾ պաշտոնյան արձանագրեց՝ ԵՊԲՀ-ում իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ ՊՎԾ տարածած հայտարարությունում այն դրական միտումները, որոնք արձանագրվել են տարիների ընթացքում, գուցեև այդքան հստակ ներկայացված չեն եղել։ Մասնավորապես, նա ասաց, թե հանրապետության գրեթե բոլոր բուհերում եղել է եկամտային մասի անկում. «Այնինչ, բժշկական համալսարանում կրթության ծառայությունների մատուցումը եկամտի մասով ունեցել է աճ։

Արձանագրվել է, որ տարիների ընթացքում աշխատավարձերի դինամիկ աճ է եղել, լիկվիդային գնից 2,5 անգամ էժան գնով գույք է ձեռք բերել, ԵՊԲՀ-ի համալսարանական հիվանդանոցներում եկամուտների զգալի աճ է գրանցվել»։ 

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments