ԱՀԱԶԱՆԳ. ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑՎԱԾ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ

Այն, որ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ծանր ժամանակներ է ապրում, վաղուց արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ : 

Համալսարանի ռեկտոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը, “շալակած” իր դոկտորական ատենախոսությունում  անառարկելի գրագողության տասնյակ դրվագների “բեռը”, մի կերպ իր անփառունակ պաշտոնավարման վերջին օրերն է “քարշ տալիս”, փորձելով  այն հասցնել գոնե իր բնականոն ավարտին: Հիշեցնենք, որ Գագիկ Գալստյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է ս.թ. հոկտեմբերի 31-ին:

Սակայն, իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում, համալսարանը գրեթե բոլոր ցուցանիշներով ետընթաց է ապրել: Եվ Գագիկ Գալստյանը գիտի, որ լիարժեք տեղեկատվություն լինելու դեպքում, կարող են պատրաստվել վերլուծական նյութեր, ինչն ապագայում լրջագույն խնդիրներ կարող են առաջացնել իր համար: Այդ պատճառով համալսարանում տեղեկատվության տրամադրումը հնարավորինս սահմանափակված է: Նույնիսկ ռեկտորի մեկ տարվա հաշվետվությունը տեղադրելիս, նախկինը հանվում է:

Առաջին հայացքից ընդգրկուն, հարուստ կայքի առկայությունն ընդամենը խաբկանք է. ԱՅՆ ԿԻՍԱԴԱՏԱՐԿ Է:

Կայքում նույնիսկ բացակայում է համալսարանի կառուցվածքը: Մասնավորապես, հնարավոր չէ իմանալ, թե ի՞նչ ադմինիստրատիվ բաժիններ ունի համալսարանն, ովքե՞ր դրանք ղեկավարում, որեղի՞ց նրանք հայտնվեցին համալսարանում:

Հարկ է նշել նաև, որ ամբողջ տեղեկատվությունը, որը վերաբերում է մինչ Գալստյանի պաշտոնավարման ժամանակներին, կայքից հանված է: 

Ակնհայտ է, որ ռեկտոր Գալստյանը անսահման վախենում է: Եվ ճիշտ է անում, որ վախենում է, քանի որ, առնվազն, համալսարանի հետ առնչվող իր կյանքը լցված է ստով, կեղծիքով, ուրիշի արածների վրա “դիվիդենտներ” հավաքելու ամթալի ու ստոր վարքագծով, իր խամաճիկների միջոցով մարդկանց վիրավորելու ու վարկաբեկելու պրակտիկայով, բանիմաց, պրոֆեսիոնալ կադրերից ազատվելու դատապարտելի գործողություններով:

Մասնավորապես, վերջին օրերին, երբ փորձում էինք պարզել, թե այդ ի՞նչ  թվաբանությամբ է, Գագիկ Գալստյանի կառավարման օրոք, համալսարանում պրոֆեսորների թվաքանակի 20% աճ տեղի ունեցել՝ 52-ից՝ հասնելով մինչև 62, ոմն   Сона Ахвердян (ըստ FB -ի՝ ներկայանալով որպես ճարտարապետաշինարարական համալսարանի կադրերի բաժնի վարիչ) բառացիորեն հայտարարել է. “Պարզ երևում է՝ համալսարանի ձեր կեղծ աղբյուրները մինչև 2014 թիվն են աշխատել, երբ հազիվ շնչող Կադրերի բաժին կար, բոլոր հաշվարկները կատարում էին մատիկներով և թղթիկներով: Ասեմ ձեզ….իրավիճակ է փոխվել շատ վաղուց… ամեն ինչ համակարգված, ավտոմատացված և ճշգրիտ հաշվարկներով է կատարվում, կեղծելու որևէ ցանկություն էլ չկա: Ռուսի ասած ,, пустой номер,,:

Փաստորեն այդ տիկինն, ի պաշտոնե, որպես համալսարանի կադրերի բաժնի վարիչ, իր գրառմամբ վերցրել է համալսարանում 62 պրոֆեսորների աշխատելու առկայության փաստի պատասխանատվությունը և օրենքով սահմանված կարգով, պիտի ապացուցի իր ասածը: Եվ մենք 100 անգամ ներողություն կխնդրենք իրենից ու իր “ճաճանչափայլ” ռեկտորից:

Երբ այս խնդրի հետ կապված, պաշտոնական գրություն էինք պատրաստում,  Ахвердян-ից օրենքով սահմանված կարգով, տեղեկատվություն ստանալու համար, պարզվեց, որ համալսարանի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ ոչ “կադրերի բաժին” կա, ոչ էլ՝ Сона Ахвердян

Ուստի ստիպված ենք բաց հարցադրում ուղղել ռեկտոր Գագիկ Գալստյանին. Համալսարանի կառուցվածքում կա՞ արդյոք կադրերի բաժին, ո՞վ է Сона Ахвердян  -ը և պաշտոնապես ինչպե՞ս կարող ենք կապ հաստատել նրա հետ՝ օրենքով սահմանված կարգով հարցադրումներ ներկայացնելու համար:

Կարծում ենք, որ ռեկտոր Գալստյանը բավարար խոհեմություն կունենա կարգի բերել համալսարանի կայքը և պատասխանելու առաջադրվող հարցերին: Այլապես նա ավելի շատ կընկղմվի այն ճահիճի մեջ, որտեղ վաղուց արդեն մինչև կոկորդը խրված է:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments